Տեսադարան

Եկեղեցական նորություններ
18/06/2013

     Հունիսի 15-ին` Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին,  վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի գլխավորությամբ Շահումյանի Ս. Աստվածածաին եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ:      Հունիսի 14-ին «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական ...Ավելին

«Տաղարան» համույթը Գևորգյան ճեմարանում
18/06/2013

Դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, օրերս Գևորգյան հոգևոր ճեմարանը հյուրընկալել էր «Տաղարան» համույթին`գեղարվեստական ղեկավար Սեթրակ Երկանյանի գլխավորությամբ:  Ավելին

Թուրքիայի Ս. Գևորգ հայկական եկեղեցին
18/06/2013

Շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության «Եվրոպա նոստրա» ֆեդերացիան ցուցակագրում է Եվրոպայի` կործանման վտանգի տակ գտնվող արժեքավոր հուշարձանները և աջակցում դրանց պահպանման աշխատանքներին: «Եվրոպա նոտրան»  21 երկրի ներկայացրած 40 հայտերից ընտրել է 7-ը: Յոթնյակում է նաև ...Ավելին

«Աղթամարի պատմամշակութային ժառանգություն» գիրքը
17/06/2013

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և   Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ լույս է տեսել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը, որը ամփոփում է Վանա լճի բոլոր կղզիների ամբողջական պատմությունն ու մշակութային ժառանգությունը:  Ավելին

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը
17/06/2013

Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվեց Հայոց առաջին Հայրապետին նվիրված տոներից վերջինի`Գյուտ նշխարացի նախատոնակը: Այդ օրը, ուխտավորները խաչվառների ու հոգևոր երգեցողությամբ, Խոր Վիրապ վանական համալիրից դուրս են բերում Լուսավորչի կանթեղից վառված լույսն ու Մայր եկեղեցի բերում: Գյուտի տոնը հայրապետական ...Ավելին

Հառիճավանքի հոգևոր ընծայարան
17/06/2013

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն իբրև ավագ դպրոց` այս տարի կունենա իր առաջին շրջանավարտները: Ցանկացողներն ուսումը կշարունակեն Գևորգյան հոգևոր ճեմարանում:Ավելին

Մնացական Թամրազյան
17/06/2013

69 տարեկանում կյանքից հեռացավ քանդակագործ և  ոսկերիչ Մնացական Թամրազյանը: Նա հեղինակն է «Ս. Մեսրոպ Ս. Մաշտոց», «Ս. Գրիգոր լուսավորիչ»,  «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանների,  նախագահական խորհրդանիշի,  ինչպես նաև ծիսական արարողությունների մաս կազմող հարյուրավոր ...Ավելին

Թամարա Աթանեսյան
17/06/2013

Օրերս  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց ասեղնագործ Թամարա Աթանեսյանի «Մետաքսե պատկերներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:Ավելին

«Նվիրում Կոմիտասին»
12/06/2013

Նարեկացի արվեստի կենտրոնում օրերս տեղի ունեցավ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության երգչախմբի բեմադրած «Նվիրում Կոմիտասին» խորագիրը կրող միջոցառում:Ավելին

Ավարտվեց «Լույս մանկանց» ծրագիրը
12/06/2013

Ավարտվել է շուրջ մեկ տարի գործող«Լույս մանկանաց» ծրագիրը, որը  իրականացվում էր Արագածոտնի թեմի երեցկանանց, թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի  և դանիական հայկական բարեգործական առաքելություն հասարակական ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով:Ավելին

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 >