Գահակալության 10-ամյակը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
գահակալության 10-ամյակը

1999 թ-ի հոկտեմբերի 27-ին, Հայ Եկեղեցու վարչական բարձրագույն մարմինը` Ազգային Եկեղեցական Ժողովը նիստ գումարեց համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիծնում: Տարբեր թեմերի աշխարհիկ եւ եկեղեցական պատվիրակները հավաքվել էին այստեղ կաթողիկոսական ընտրությունների համար, ովքեր Գարեգին 2-րդին ընտրեցին որպես 132-րդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Վեհափառ Հայրապետը օծվել է 1999 թ-ին նոյեմբերի 4-ին:

Ուստի այս տարի նոյեմբերի 4-ին լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյակը: Վերջին 10 տարիների ընթացքում Եկեղեցին ձգտել է շարունակ միջոցներ ձեռնարկել հայ ազգի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրվելու համար: Մենք օգտվելով առիթից` ցանակում ենք Հայարպետի գահակալության տարելիցի կապակցությամբ անդրադառնալ Հայ Եկեղեցու կյանքում արձանագրված փոփոխություններին եւ կարեւոր իրադարձություններին:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օծվել է 225 հոգեւորական
Ճեմարանը ունեցել է 249 շրջանավարտ
Վերանորոգվել է ավելի քան 30 եկեղեցի
Կառուցվել է 91 եկեղեցի
Վերանորոգվում է 9 եկեղեցի
Բացվել են 8 Հայորդաց Տներ

Փոփոխություններ Մայր Աթոռում

1999 թ-ին Մայր Աթոռի տարածքը ընդլայնվեց 7 հեկտար հողատարածքով: Այսօր Մայր Աթոռի ընդհանուր մակերեսը 49 հեկտար է, կան նոր շենքեր, որոնց մի մասը ավարտված են, իսկ մյուս մասը գտնվում է կառուցման գործընթացում:

Վերանորոգված Կառույցներ

Մայր Տաճար
Վանատուն
Հրատարակչություն
Հին Ճեմարանի շենք
Սարկավագական կացարաններ
Գեւորգյան Ճեմարան
Խրիմյան թանգարան
Ճեմարանի ննջարաններ
Վարչական շենք
Հին Վեհարան
Տաճարի թանգարան

Նոր Կառույցներ

Մկրտարան
Դիվանատուն
Միաբանական շենք
Ձեռագրատուն
Ճեմարանի մատուռ
Ճեմարանի սպորտային համալիր
Դաստիարակության կենտրոն
Հոգեւոր Կրթական կենտրոն
Բաց Խորան
Վազգենյան դարպաս
Գլխավոր դարպաս