Մեր մասին

Բարի գալուստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կայքէջ
Ամենայն Հայոց Կաթողիկոսություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
 

Տվյալ կայքը ստեղծվել է Հայաստանյայց եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սայթը կոչված է տրամադրելու լիակատար տեղեկություններ Հայաստանյայց Եկեղեցու անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Այն նախատեսված է մեր պատրիարքությունների, թեմերի, հոգեւորականների եւ հավատացյալների համար:

Սայթը պարբերաբար թարմացվելու է եւ Դուք հնարավորություն կունենաք հետեւելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր եւ վարչական մասնաճյուղերի լուրերին եւ պաշտոնական հաղորդագրություններին: Մենք հույս ունենք նաեւ, որ սայթի կրոնական, դաստիարակչական եւ մշակութային տեղեկությունները օգտակար կլինեն մեր հավատացյալների համար: Սայթը պարբերաբար կհամալրվի նոր բաժիններով եւ թեմաներով:

Այս սայթը Հայաստանյայց Եկեղեցու հիմնական տեղեկատվական աղբյուրն է, որը ներկա ժամանակներում ձգտում է բավարարել մեր այցելուների պահանջները:

Նոր դարը Հայաստանը դիմավորեց որպես ազատ եւ անկախ պետություն: Եվ չնայած մեր ժողովուրդը ենթարկվել է ճակատագրով իրեն վերապահված բազում փորձություններին, սակայն միշտ անսասան է պահել հավատը հանդեպ Երկնավոր Տերը ու մեր սրբազան Եկեղեցին: Սփյուռքում եւ Հայրենիքում ապրող հայերս միասնաբար կկարողանանք պահպանել մեր անկախությունը, վերականգնել եւ ամրապնդել Հայաստանը` միավորելով մեր երկրի հայորդիներին Հայաստանյայց Եկեղեցու շուրջը, որը դարեր շարունակ առաջնորդվել է Սուրբ Հոգու իմաստնությամբ եւ ողորմությամբ:

Հայ Եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ կապ հաստատելու համար:

Catholicosate of All Armenians
Mother See of Holy Etchmiadzin
1101 VAGHARSHAPAT
ARMENIA

հեռ. (374-10) 517-110
ֆաքս. (374-10) 517-301
էլ. փոստ. divanatun@etchmiadzin.am