Հայ եկեղեցու ժամերգությունները, որ մեզ են հասել եկեղեցու հայրերի միջոցով, զարգացել են ժամանակի ընթացքում:
Հայ եկեղեցու գլխավոր ժամերգությունը, որի ընթացքում հաղորդության խորհուրդն է տեղի ունենում կոչվում է Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին ունի նաեւ ինը ամենօրյա ժամերգություններ, դրանք են` Գիշերային ժամերգություն, Առավոտյան ժամերգություն, Արեւագալի ժամերգություն, Ճաշու Գ ժամի ժամերգություն, Ճաշու Զ ժամի ժամերգություն, Ճաշու Թ ժամի ժամերգություն, Երեկոյան Ժ ժամի ժամերգություն, Խաղաղական ժամերգություն եւ Հանգստյան ժամի ժամերգություն:
Մկրտությունը, Դրոշմը, Հաղորդությունը, Ապաշխարհությունը, Ձեռնադրությունը, Պսակը եւ Վերջին օծումը Հայ Եկեղեցու խորհուրդներն են, որոնք երբեմն շփոթում են ժամերգությունների հետ: