Հայաստանյայց եկեղեցին այսօր

Մարկոս 16:15

Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց»:

     Աշխարհի բազմաթիվ երկրներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր: Դարեր շարունակ,պատմական դեպքերով պայմանավորված, մասնավորապես 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո, հայերը հաստատվել են տարբեր երկրներում: Ստեղծվել են հայկական համայնքներ եւ բնակչության աճին զուգահեռ ` հասունացել է եկեղեցի ունենալու պահանջը, զգացվել այն հիմնադրելու անհրաժեշտությունը:
     Եկեղեցին ունի հստակ կառուցվածք:
     Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգեւոր առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պատրիարքությունների, թեմերի, ծխերի, ճեմարանների եւ առավել եւս հոգեւոր դասի ու հավատացյալների հոգեւոր աջակցությամբ` կերտվում է Հայաստանյայց Եկեղեցու ապագան:
     Այս բաժնում ներկայացված են Նորին Սրբության կոնդակները, հատուկ ուղերձներն ու քարոզները, ինչպես նաեւ տեղեկատվություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում կատարվող կարեւոր իրադարձությունների, հոգեւոր դասի եւ եկեղեցու հաստատությունների մասին` ներգրավելով պատրիարքությունները, թեմերը, ծխերն ու ճեմարանները: Այս բաժինն անընդհատ կհամալրվի նոր տեղեկություններով:
     Էջում առկա հղումները հնարավորություն են տալիս կապվել կից էջերին: