Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

      Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:
     1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:
     1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:
     1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
     1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:
     1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:
     1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնեւ) հայոց թեմի հոգեւոր հովիվ:
     1973-ին ստացել է վարդապետական աստիճան:
     1974-1980 թթ.  Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգեւոր հովիվն էր:
     1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում եւ ավարտել եռամյա դասընթացը:
     1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:
     1998 -ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
     1999 թ.  դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
     2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պատրիարքական փոխանորդ նշանակեց պատրիարքարանի գործերի կառավարիչ գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին:
     2013 թվականի հունվարի 24-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ընտրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք`փոխարինելով լուսահոգի Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին: Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի  ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատիրարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: 2013 թվականի հուլիսի 23-ին Իսրայելի Հանրապետությունը  պաշտոնապես ճանաչեց գերաշնորհ Տեր Նուրհան Մանուկյանին որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք: