Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

   

Գերշ. Տ. Աբրահամ արքեպ. Մկրտչյանը (ավազանի անունը  Գեւորգ ) ծնվել է 1961 թ. Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցում:
   1982թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
   1986 թ. փետրվարին, ձեռամբ Մայր Աթռո Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի լուսարարապետ Գերշնորհ  Տ. Հուսիկ արքեպ. Սանթուր յանի, ձեռնադրվել է սարկավագ:
   1986թ. ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» վերտառությամբ  ավարտաճառ:
   1987 թ. ձեռամբ Գերշնորհ Տ. Ներսես արքեպ. Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
   1989 թ. նոյեմբերին պաշտպանել է § «Հայր մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ (ըստ  Եղիշեի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Վարդան Արևելցու և Գրիգոր Տաթևացու)» վարդապետական թեզը:
   1992թ.  ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները՝ ձեռամբ  Գերշ. Տ. Անանիա եպս. Արաբաջյանի:
   1989-1992թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
   1986թ. աշխատել «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում  նախ որպես քարտուղար, ապա՝ տնօրեն:
   1987-1989թթ. դասավանդել է Գևորգայն հոգևոր ճեմարանում
   1993թ. աշնանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սյունիքի թեմի առաջնորդ:
   1996թ. ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և  օծում:
   2010թ. Գարեգին Բ Ամենայն  Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Վայոց Ձորի թեմի առաջնորդ:
   2013թ. սեպտեմբերի 15-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսի կողմից  Գերշ. Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանին շնորհվել է արքության պատիվ:
   Հեղինակ է մի շարք հոդվածների և գրքերիª «Նախաշավիղ քրիստոնեական կրթության», «Հայր Մեր»-ի մեկնությունները ըստ Գրիգոր Տաթեւացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»: