Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

                                                        Վիրահայոց թեմի առաջնորդ

     Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունով Էդուարդ) ծնվել է 1965 թ-ի հուլիսի 21-ին էջմիածնի շրջանի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:
     1971-82 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
     1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
     1989 թ. մայիսի 7-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
     1990թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկեւռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով:
     1991թ. հուլիս 21-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ անմիջապես հրավիրվել է դասախոսելու Գեւրգյան հոգեւոր ճեմարանում եւ նորաբաց ՔԴՔԿ-ում:
     1993-95 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին կից Կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:
     1995թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն` հաջողությամբ իրականացնելով իրեն վստահված գործը: Այդ ընթացում հրատարակվել է 26 անուն հոգեւոր գրականություն, կրոնի դասագրքեր, ուսուցիչների համար ուսումնական ծրագիր, հիմնադրվել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, իրականացվել են ամենօրյա կրոնական հաղորդաշարեր:
     1996 թ. ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:
     1996 թ. հունիսի 20-ին երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:
     1997-99 թթ. կազմակերպել է Արցախի եւ Քաշաթաղի կրոնի ուսուցիչների վերապատրաստման եւ հանրակրթական դպրոցներում դասավանդման գործը:
     1999 թ.ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղանի առաջարկությամբ Երեւանում հիմնադրել եւ տնօրինել է «Էկումենիկ տեղեկատվական կենտրոն»-ի գրասենյակը:
     1999 թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտն թեմի առաջնորդական տեղապահ: Իր գործունեության երկու տարիների ընթացքում Արագածոտնում վերաբացվել են Մուղնու, Սաղմոսավանքի, Բյուրականի, Ապարանի եկեղեցիները, հիմնովին բարեկարգվել է առաջնորդանիստ «Մ. Մաշտոց» եկեղեցու տարածքը:
     2002 թ. սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
     2003 թ. հուլիսի 23-ին ձեռամբ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս:
     2003 թ. նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Եպիսկոպոսական ժողովի կազամակերպման գրասենյակի վարիչ-տնօրեն: