Տիեզերական ժողովներ

ՔԱՂ­ԿԵ­ԴՈ­ՆԻ ԺՈ­ՂՈ­ՎԻ ԴԱ­ՎԱ­ՆԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԲԱ­ՆԱ­ՁԵ­ՎԸ ԵՎ ՀԱՅ ԵԿԵ­ՂԵ­ՑԻՆ

           

            Նի­կի­ա­յի Ա (325թ©) եւ Կ© Պո­լ­սի Բ (381թ©) Տի­ե­զե­րա­կան ժո­ղով­նե­րում ճշ­տ­վում են Քրիս­տո­սի Աս­տ­վա­ծու­թյան եւ Ս© Եր­րոր­դու­թյան դոգ­մա­նե­րը: Հա­ջորդ դա­վա­նա­բա­նա­կան խն­դի­րը« որ լր­ջո­րեն եւ եր­կար տա­րի­ներ զբա­ղե­ց­րել է Քրիս­տո­սի Եկե­ղե­ցուն վե­րա­բեր­վում է Քրիս­տո­սի Աս­տ­վա­ծա­յին Լո­գո­սի եւ մարդ­կա­յի­նի մի­ու­թյա­նը:

            431 թվա­կա­նին Եփե­սո­սում գու­մար­ված Գ Տի­ե­զե­րա­կան Ժո­ղո­վը« Ս© Կյու­րեղ Ալեք­սան­դ­րա­ցու (+444) նա­խ­ա­գա­հու­թյամբ« դա­տա­պար­տում է Նես­տո­րի հե­րե­տի­կո­սու­թյու­նը Քրիս­տո­սի եր­կու բնու­թյուն­նե­րի եւ եր­կու դեմ­քե­րի վե­րա­բե­րյալ:

           

            Նես­տո­րի հե­տե­ւորդ­նե­րը ապաս­տան են գտ­նում Պարս­կաս­տա­նում եւ սկ­սում են թարգ­մա­նել ու տա­րա­ծել Նես­տո­րի ու­սու­ցիչ­ներ Դի­ո­դոր Տար­սո­նա­ցու (+394) եւ Թեո­դո­րոս Մոփ­սուես­տա­ցու (+428) եր­կե­րը: Մե­լի­տի­նեի եպիս­կո­պոս Ակա­կը մի նա­մա­կով զգու­շաց­նում է Հա­յոց կա­թո­ղի­կոս Սա­հա­կին: Պա­տաս­խան նա­մա­կում Ս© Սա­հա­կը հայ­տ­նում է« որ դեռ Հա­յաս­տա­նում նման հե­րե­տի­կո­սու­թյուն քա­րո­զող­ներ չեն հայ­տ­ն­վել: Այս առիթ է լի­նում« սա­կայն« որ մի նա­մա­կա­գ­րու­թյուն սկս­վի Հա­յոց կա­թո­ղի­կո­սի եւ Կ© Պո­լ­սի պատ­րի­արք Պրոկ­ղի մի­ջեւ: Այս նա­մա­կա­գ­րու­թյամբ դր­վում են հայ­կա­կան քրիս­տո­սա­բա­նու­թյան հիմ­քե­րը` ալեք­սան­դ­րյա­նի հի­ման վրա: Ս© Սա­հա­կի` Պրո­կղ պատ­րի­ար­քին գրած նա­մա­կը իբ­րեւ ուղ­ղա­փառ խոս­տո­վա­նու­թյուն« ըն­թեր­ց­վել է 553 թվա­կա­նին Կ© Պո­լ­սի Ե Տի­ե­զե­րա­կան Ժո­ղո­վում:

 

            Ս© Մես­րոպ Մաշ­տո­ցի կեն­սա­գիր Կո­րյու­նը վկա­յում է« որ Հա­յաս­տան են բեր­վել© "Գիրք սու­տա­պա­տումք« ըն­դու­նայ­նա­խօս աւան­դու­թիւնք առն ու­րու­մն Հո­ռո­մի« որում Թէ­ո­դի­ոս անուն": Ս© Սա­հա­կը եւ Ս© Մես­րո­պը լսե­լով այս« ան­մի­ջա­պես մի­ջոց­ներ են ձեռք առ­նում հա­լա­ծե­լու դրանց ջա­տա­գով­նե­րին եւ ոչն­չաց­նե­լու այդ գր­քե­րը: Ան­շուշտ այս­տեղ խոս­քը Թեո­դո­րոս Մափ­սուես­տա­ցու եր­կե­րի մա­սին է:

           

            448 թվա­կա­նին Կ© Պո­լ­սի վան­քե­րից մե­կի վա­նա­հայր Եվ­տի­քե­սի քա­րո­զու­թյամբ« ըստ որի Քրիս­տո­սի մարդ­կա­յին բնու­թյու­նը լուծ­վել է նրա աս­տ­վա­ծա­յին բնու­թյան մեջ իբ­րեւ մի կա­թիլ մեղ­րը` օվ­կի­ա­նո­սի մեջ« որով եւ մարդ­կա­յին բնու­թյու­նը աս­տ­վա­ծա­ցել է« եւ թե« թե­եւ Քրիս­տո­սի մար­մի­նը մարդ­կա­յին էր« սա­կայն ոչ մեր մար­մ­նի նման« այլ եր­կն­քից իջած: Ըստ Եվ­տի­քե­սի Քրիս­տոս ու­ներ մի­այն մի` աս­տ­վա­ծա­յին բնու­թյուն:

 

            448 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 8-ին Կ© Պո­լ­սի պատ­րի­ար­քու­թյան տա­րե­կան ժո­ղո­վը քն­նում է Եվ­տի­քե­սի վար­դա­պե­տու­թյու­նը« զր­կում նրան կար­գից եւ վա­նա­հայ­րու­թյու­նից ու նզո­վում: Եվ­տի­քե­սը դի­մում է Ալեք­սան­դ­րի­ա­յի պատ­րի­ար­քին« Հռո­մի Պա­պին եւ այլ եպիս­կո­պո­ս­նե­րի: Հռո­մի Լե­ւոն Պա­պը ստա­նա­լով Կ© Պո­լ­սի ժո­ղո­վի որո­շում­նե­րը« հրա­պա­րա­կում է իր հայ­տ­նի Տու­մա­րը« ըստ որի Քրիս­տոս մի դեմք է եր­կու բնու­թյամբ եւ էու­թյամբ: Եր­կու բնու­թյուն­նե­րը չեն խառ­ն­վում եւ չեն շփոթ­վում մի­մյանց հետ: Մեր­ժ­վում է մի բնու­թյան դա­վա­նան­քը: Անար­գ­վո­ղը մարդ­կա­յին բնու­թյու­նն է« փա­ռա­բան­վո­ղը` աս­տ­վա­ծա­յի­նը« քաղ­ցո­ղը« վա­խե­ցո­ղը« մեռ­նո­ղը այլ է« հրա­շա­գոր­ծո­ղը« մար­գա­րեա­ցո­ղը« հա­րու­թյուն առ­նո­ղը` այլ: Թե­պե­տեւ եր­կու բնու­թյուն­նե­րը ամ­փոփ­վել են մի ան­ձ­նա­վո­րու­թյան մեջ« սա­կայն ան­հ­րա­ժե­շտա­բար ըն­դուն­վում էր նա­եւ եր­կու կամք եւ եր­կու ներ­գոր­ծու­թյուն:

           

            451 թ© Մար­կի­ա­նոս կայ­սեր հրա­մա­նով Քաղ­կե­դո­նում գու­մար­վում է մի ժո­ղով որ ծա­նոթ է Դ Տի­ե­զե­րա­կան ժո­ղով անու­նով: Ժո­ղո­վը« որը տե­ղի տա­լով Հռո­մի պա­հանջ­նե­րին« իբ­րեւ դա­վա­նու­թյան հիմք ըն­դու­նում է Լե­ւոն Պա­պի Տու­մա­րը« դա­տա­պար­տում Նես­տո­րին եւ Եվ­տի­քե­սին եւ իբ­րեւ հա­վատ­քի ամ­փո­փում ըն­դու­նում "Մի Քրիս­տոս յեր­կուս բնու­թիւ­նս" բա­նա­ձե­ւը:

 

            Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վի որո­շում­նե­րը լուրջ ընդ­դի­մու­թյուն են առաջ բե­րում Կիպ­րո­սի« Պա­ղես­տի­նի« Կա­պա­դով­կի­ա­յի« Եգիպ­տո­սի« ինչ­պես նա­եւ Սի­րի­ա­յի եկե­ղե­ցի­նե­րում: Բազ­մա­թիվ ժո­ղով­նե­րում մեր­ժ­վում է Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վի դա­վա­նա­բա­նա­կան բա­նա­ձե­ւու­մը: Հա­կա­ռա­կու­թյու­նը հաս­նում է այն աս­տի­ճա­նի« որ Բա­սի­լիս­կոս կայս­րը /475-476/ 476 թվա­կա­նին մի հրո­վար­տա­կով դա­տա­պար­տում է Լե­ւոն Պա­պի Տու­մա­րը եւ Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վը: Զե­նոն կայս­րը /474-475« 476-491/ Կ© Պո­լ­սի Ակա­կի­ոս պատ­րի­ար­քի թե­լա­դ­րու­թյամբ 482 թվա­կա­նին հրա­պա­րա­կում է իր նշա­նա­վոր Հե­նո­տի­կո­նը« որ լռե­լյայն դա­տա­պար­տու­թյու­նն է Քաղ­կե­դո­նի եւ հաղ­թա­նա­կը մի­ա­բ­նակ­նե­րի: Զե­նոն կայ­սեր նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նն է վա­րում նա­եւ Անաս­տաս կայս­րը /491-518/:

           

            Հա­յաս­տա­նի Եկե­ղե­ցին« զբաղ­ված լի­նե­լով պարս­կա­կան զրա­դաշ­տա­կան կրո­նի դեմ օր­հա­սա­կան կռիվ մղե­լով« չէր կա­րո­ղա­ցել օր-օրի հե­տե­ւել բյու­զան­դա­կան կայս­րու­թյան մեջ ծա­վալ­ված դա­վա­նա­բա­նա­կան վի­ճա­բա­նու­թյուն­նե­րին եւ դիրք ճշ­տել: Երբ Ե դ© վեր­ջին Հա­յաս­տա­նն ու Հա­յոց Եկե­ղե­ցին սկ­սե­ցին մի փո­քր շունչ քա­շել« Քրիս­տո­նեա­կան եկե­ղե­ցին բա­ժան­ված էր երեք մա­սի` երեք դա­վա­նանք­նե­րով: Պարս­կաս­տա­նում իշ­խում էր նես­տո­րա­կա­նու­թյու­նը« Հռո­մում եւ Արեւ­մուտ­քում ընդ­հան­րա­պես` քաղ­կե­դո­նա­կա­նու­թյու­նը« իսկ 506 թ© Դվի­նի Ա ժո­ղո­վում Հա­յոց« Վրաց եւ Աղ­վա­նից Եկե­ղե­ցի­նե­րը մեր­ժում են նես­տո­րա­կա­նու­թյու­նն ու քաղ­կե­դո­նա­կա­նու­թյու­նը եւ իրենց հա­վա­տա­կից հռ­չա­կում Բյու­զան­դի­ա­յի եկե­ղե­ցուն:

           

518 թվա­կա­նին Բյու­զան­դի­ա­յի գա­հին է բազ­մում Հուս­տի­նոս Ա-ը /518-527/« որը ցան­կա­նա­լով վե­րա­կան­գ­նել Հռո­մի հետ խզ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը« դա­տա­պար­տում է Զե­նո­նի Հե­նո­տի­կո­նը« Քաղ­կե­դո­նի ժո­ղո­վը հռ­չա­կում սուրբ եւ տի­ե­զե­րա­կան« աք­սո­րում 50-ից ավե­լի մի­ա­բ­նակ եպիս­կո­պո­ս­նե­րի եւ ողջ կայս­րու­թյան մեջ« բա­ցի Եգիպ­տո­սից« քաղ­կե­դո­նու­թյու­նը դար­ձ­նում ճա­նաչ­ված եւ թույ­լա­տ­րե­լի դա­վա­նու­թյուն: Հա­յոց Եկե­ղե­ցին« որ ար­դեն ճշ­տել էր իր դա­վա­նու­թյու­նը« հիմ­ն­ված Կա­պա­դով­կի­ա­յի հայ­րե­րի եւ Ալեք­սան­դ­րյան դպ­րո­ցի աս­տ­վա­ծա­բա­նու­թյան վրա« դուրս գտ­ն­վե­լով կայս­րու­թյան սահ­ման­նե­րից« ազատ էր դա­վա­նե­լու այն« ինչ որ ճշ­մա­րիտ էր հա­մա­րում եւ ոչ թե ըն­դու­նել այն դա­վա­նու­թյու­նը« որը պար­տա­դր­վում էր պե­տու­թյան կող­մից: