Քրիստոնեական դաստիարակություն

Առակներ 1: 2 - 4

«Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը` պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար»:

Հայաստանյայց Եկեղեցին իր կազմավորման վաղ ժամանակաշրջանից մինչ այսօր պահապանն է հանդիսացել հայ ժողովրդի ստեղծած մշակութային բացառիկ արժեքների: Վանքերում ու Եկեղեցիներում են ստեղծվել մեր գրականության, արվեստի ու մշակույթի այնպիսի գոհարներ, որոնք փառք ու ճանաչում կարող էին բերել ցանկացած ժողովրդի: Հայ գրերի ստեղծողը Եկեղեցու վարդապետն էր, Եկեղեցու սպասավորներն էին, նաեւ մատենագիր մատյանների գրիչներն ու հոգեւոր զմայլելի շատ երգերի հեղինակները: Հայաստանյայց Եկեղեցին ունի հսկայական մշակութային ժառանգություն` ճարտարագիտական եւ գեղանկարչական հուշարձաններ, հարուստ երաժշտական ու գրական գործեր: Այն միշտ անմիջական ունեցել է ազդեցություն մեր ժողովորդի նկարագրի ձեւավորման գործում եւ օգնել է պահպանել մեր ժառանգությունը դարերի ընթացքում: Մեծ է նաեւ Եկեղեցու ավանդը մեր ժողովրդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում:

Հայաստանյայց Եկեղեցին ձգտում է հավատացյալներին հաղորդել դարերի ընթացքում կուտակված պատմական եւ մշակութային ժառանգությունը` խոսքի, գրականության, աղոթքի եւ ժամերգությունների միջոցով: Եկեղեցու սրբազան ավանդույթները, հավատալիքները, խորհուրդները եւ ծիսական արարողությունները ծառայում են հավատացյալների հոգեւոր եւ կրթական պահանջները բավարարմանը: Ժամանակակից հաղորդակցության միջոցները թույլ են տալիս արդիականացնել ամենօրյա դասերի մատուցման ձեւերը: Ռադիոն, հեռուստատեսությունը, իսկ այժմ նաեւ ինտերնետը նպաստում են եկեղեցի-ժողովուրդ կապին:

Այս բաժնում դուք տեղեկատվություն կգտնեք ծիսական արարողությունների, սրբերի, ինչպես նաեւ Եկեղեցու խորհուրդների, Հայաստանյայց Եկեղեցու հատուկ արարողությունների մասին: Այստեղ կներկայացվի մեր Եկեղեցու ճարտարապետական հարուստ ժառանգությունը: Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ բազմաթիվ պատմական վայրերի` Հայաստանում եւ սփյուռքում:

Սուրբ գրքի ամենօրյա ընթերցումները կթարմացվեն ամեն ամիս, իսկ եկեղեցական օրացույցը այս բաժնում կտեղադրվի ամբողջությամբ: Այս ամենից բացի կներկայացվի Եկեղեցու մշակութային եւ կրթական ներդրումը հայ ժողովրդի կյանքում: