Երիտասարդների համար

Մատթէոս 19:14

 

Հիսուս ասաց. «Թո° յլ տուէք այդ մանուկներին եւ մի° արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է:

    Հայաստանյայց Եկեղեցու կյանքում այսօր ևս իրենց անժխտելի դերն ու առաքելությունն ունեն պատանիներն ու երիտասարդները: Անկասկած, երիտասարդությունը ոչ միայն Հայաստանյայց Եկեղեցու, այլ նաև հայ ազգի ապագան է: Մեր ինտերնետային էջի առանձին բաժինը նվիրված է երիտասարդությանը և կոչված է ծառայելու նրա պահանջներին:
   Այս բաժինը երիտասարդությանը ներկայացնում է ըստ տարիքային խմբերի: Տեղեկատվությունը, անշուշտ, պարբերաբար կնորացվի և կհամալրվի Հայաստանյայց Եկեղեցու և Աստվածաշնչային դաստիարակության դասերով: Մենք ողջունում ենք էջի այցելուներին և  սպասում ենք Ձեր հարցերին` §Հաճախ տրվող հարցեր¦ բաժնում: Դուք հնարավորություն ունեք պատասխանները ստանալ համացանցով, որը, ի շահ ամենքի, բաց կլինի բոլորի համար, կամ էլ-փոստի Ձեր անհատական հասցեի միջոցով:
   Երիտասարդները հնարավորություն ունեն նաև կիսել իրենց կարծիքներն ու հայացքները Հայաստանյայց Եկեղեցու մասին, ինչպես նաև առաջարկել իրենց կողմից սիրված աղոթքներ, բանաստեղծություններ և ակնարկներ:
   Էջը տեղեկատվություն է տալիս Հայաստանյայց Եկեղեցու Երիտասարդաց կազմակերպության մասին: Հայաստանյայց Եկեղեցու Երիտասարդաց կազմակերպությունը կմիավորի աշխարհի տարբեր կողմերում ապրող մեր եկեղեցու նվիրյալ երիտասարդությանը` Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, կազմակերպության գործադիր քարտուղար Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի և Եկեղեցու առաջնnդների աջակցությամբ:
   Մենք հույս ունենք, որ բացի դաստիարակչական և լուսավորչական նպատակներից, տվյալ էջը հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել, փոխանակել իրենց կարծիքներն ու տպավորությունները: Համանցային բացառիկ հնարավորությունների շնորհիվ Հայաստանի երիտասարդները վերստին կմիավորվեն: