Օժանդակություն առաքելությանը

Հռոմէացիներին 12:6-8

«Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է` ըստ հաւատի չափի. եթէ ծառայութեան` թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. եթէ յորդորում է` թող յորդորի. ով առատաձեռն է` թող անի զուարթութեամբ. ով վերակացու է` փութաջանութեամբ. ով ողորմում է` խնդութեամբ: »


Այս բաժնում

Այսօր խորհրդային կապանքներից ազատված Հայաստանի ժողովրդին առավել անհրաժեշտ է Հայաստանյայց Եկեղեցու վստահելի հենարանը` իբրեւ անհողդողդ ուղեկից դեպի ապագա: Փոփոխությունների, վերափոխումների եւ դժվարին փորձությունների ներկա ժամանակներում Հայաստանյայց Եկեղեցին շարունակում է նպատակաուղղել իր ջանքերը ժողովրդի հավատը վերականգնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Մեր ժողովրդի զորության առեղծվածը հաճախ բացատրվում է քրիստոնեությանը նրա անմնացորդ նվիրվածությամբ, որի հիմքի վրա կառուցվում է մեր ապագան:

Հայաստանյայց Եկեղեցին երբեք միայնակ չի եղել, իսկ հավատացյալների նվիրյալ աջակցությունը նրան միշտ ուժ եւ զորություն է տվել: Միասին նրանք նվաճել են  դարերը: Եվ այսօր Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը` ողջունելով հավատացյալների օժանդակությունը:

             Իսկ աջակցության ձեւերը տարբեր են` կարելի է օգնել կամ առանձին ծուխերի կամ ամբողջ Եկեղեցուն: Այս բաժինը կտեղեկացնի Ձեզ բազմաթիվ նախաձեռնությունների եւ ծրագրերի մասին, որոնք ներկայումս իրականացվում են Եկեղեցու կողմից: Դուք նաեւ հնարավորություն կունենաք այդ գործի անմիջական մասնակիցը դառնալ: Ներկայացված ցուցակը, իհարկե, չի ընդգրկում Եկեղեցու բոլոր ծրագրերը եւ այդ պատճառով այն պարբերաբար կլրացվի ու կփոփոխվի:

            Համացանցը հնարավորություն է տալիս մասնակցել ոչ միայն եկեղեցու ֆինանսապես օժանդակությանը միտված, այլ նաեւ տարբեր ծրագրերի իրականացմանը, որոնք ենթադրում են հավատացյալների մտավոր ու ֆիզիկական մասնակցությունը:

            Եկեղեցու գործունեության ամբողջ ընթացքում մեզ պետք է ուղեկցի միասնության ու նախաձեռնության ոգին, որովհետեւ միայն համագործակցությունը եւ համերաշխությունը կնպաստեն մեր ընդհանուր հզորացմանը:

            Միասին մենք շարունակելու ենք մեր առաքելությունը: