ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔԻՆ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ – Ապրիլ 17
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի
07:30 - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց
10:30 - Սուրբ Պատարագ
16:00 - Ոտնլվայի կարգ’ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման:
19:00 - Խավարման կարգ’ ի հիշատակ մեր Տիրոջ’ Հիսուս Քրիստոսի մատնության:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ – Ապրիլ 18
Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության
12:00 - Խաչելության կարգ:
17:30 - Թաղման կարգ:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ – Ապրիլ 19
Ճրագալույց Սուրբ Զատկի
17:30 - Երեկոյան ժամերգություն:
18:00 - Ճրագալույց Սուրբ Պատարագ

Թեմատիկ Տեսանյութ

«...Մուտք ենք գործում Ավագ շաբաթ: Եկեղեցական արարողությունների խորհրդով, մեր մտորումներով ու ապրումներով մասնակից ենք դառնում մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձություններին, մեր Փրկչի կրած չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, նաև` սքանչելագործ հարությանը, որով շնորհվեց մարդկությանը հարուցյալ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք երկնային արքայության մեջ...»,- ի մասնավորի ասվում է ուղերձում: