«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 18 մայիսի, 2013 թ.

18:00 Միջոցառման սկիզբ:

18:15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ»
ցուցահանդեսի բացում:

19:30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան),ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

21:00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

23:30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր
Տաճարում:

24:00 Միջոցառման ավարտ:

« Էջմիածին» ամսագրի » 2012 թ. նոր համարները

Տեսանյութ

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: