Լուրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դամբանական խոսքը Երուսաղեմի Պատրիարք Տ. Թորգոմ Արք. Մանուկյանի հուղարկավորության առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 Հոկտեմբերի, 2012 

     Հոկտեմբերի 21-ին և 22-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հուղարկավորությանը Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դամբանական խոսքը, որը ներկայացվում է ստորև:


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ
Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»:
(Հայտն. Բ 10)


     Սգակիր հոգևոր եղբայրներ, բարեպաշտ ժողովուրդ,
     Այս տխուր օրը վշտալի սրտով աղոթք ենք բարձրացնում առ Աստված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոգու հանգստության և խաղաղության համար:
«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: Մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական կյանքի բերկրալի խոստումն են բերում յուրաքանչյուր հավատացյալի, ով ապրում է խորին հավատքով ու Քրիստոսասեր ոգով`բարի ու արդար գործերով ծառայելով մարդկանց և իր ժողովրդին: Ի Տեր հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի ողջ կյանքն այդպիսի նվիրում ու անհոգնաբեկ սպասավորություն եղավ Բարձրյալն Աստծուն և հարազատ ժողովրդին: Հոգելույս Պատրիարքը մինչև մահ հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությանը, Եկեղեցուն ու ազգին ամբողջանվեր ծառայության ուխտին, որով և Տիրոջ խոսքի համաձայն` պիտի ստանա կյանքի պսակը հավիտենական երանելի օթևաններում: Սիրելի հավատավոր զավակներ Մեր, այսօր, երբ տխուր են մեր սրտերը, ու սուգի մեջ ենք սիրելի Պատրիարքից բաժանումի այս ծանր պահին, հավատում ենք, որ իր հոգին ուրախությամբ սլանում է դեպի Փրկիչը մեր Հիսուս Քրիստոս և հավերժական կյանքի հանգրվանում Աստծո առջև պիտի ներկայանա առաքելական խոսքի վկայությամբ. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը» (Բ Տիմ. Դ 7):
     Մեր հոգիներում այս պահին Պատրիարք Սրբազանի հետ կապված ջերմ հիշողություններն են և մեր մտահայացքի առջև` նրա կյանքի վաստակաբեռն ուղին: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանի հոգևոր դարբնոցում է թրծվել ոգին բարեհիշատակ Պատրիարքի: Հոգելույս Թորգոմ Պատրիարքը երիտասարդ հասակում` քսանամյա տարիքում, Սուրբ Հակոբոս գլխադիր առաքյալի մասունքակիր տաճարում ծնրադիր ուխտադրությամբ ստանձնեց կուսակրոն հոգևորականի առաքելությունը ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Ավելի քան յոթը տասնամյակներ ազգասիրության ու հայրենասիրության ոգով նա արդյունազարդեց իր սպասավորությունը Երուսաղեմի Պատրիարքությունում, ապա որպես առաջնորդ Միացյալ Նահանգների Արևմտյան, այնուհետև Արևելյան թեմերում: Ընտրվելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք` լուսահոգի Թորգոմ Սրբազանը վերադարձավ իր հոգևոր ծննդավայրը, որտեղ տասնամյակներ շարունակ նախանձախնդրությամբ, իր խրոխտ ու վեհանձն ոգով ջանք ու եռանդ ներդրեց` ի շինություն Պատրիարքության և ի պահպանություն Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբությունների: «Ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի»,- ասում է Հոբ երանելին (Հոբ Ը 9)` նկատի ունենալով երկրավոր կյանքի անցողիկությունն ու կարճատևությունը հավերժության համեմատ: Թորգոմ Պատրիարքի առաքելությունը, սակայն, լույս եղավ մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքում և իր պայծառ հետագիծը թողեց մեր Եկեղեցու պատմության և հավատավոր հայորդյաց բարի հիշողությունների մեջ: Երուսաղեմ` Տերունակոխ վայրերին երկրպագության այցելող բազմաթիվ հայ ուխտավորներ Մայր Հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից այստեղ մխիթարվում էին Պատրիարքի քաղցր ու օրհնաբեր խոսքով, զորանում հավատքով` բարի ընթացքով ու երկնահաճո գործերով զարդարելու իրենց աստվածաշնորհ կյանքի ուղին:
Այսօր փակվում է երկրավոր կյանքի մատյանը հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի, սակայն նա շարունակում է խոսել մեզ հետ իր գրքերի, բանաստեղծական ժողովածուների, մենագրությունների ու թարգմանությունների միջից, որոնցում ծրարել է իր հոգու խորին հավատքը, մտածումներն ու զգացումները` իր ընթերցողներին քաջալերելով բարու, արդարության ու ազնվության և ազգային սրբազան արժեքների հանդեպ աննվազ նվիրումի:
     Սիրելիներ, Սուրբ Հոգու մխիթարության շնորհները հայցելով մեզ ամենքիս` Մեր քաջալերանքի խոսքն ենք ուղղում Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության անդամներին, ովքեր նվիրյալ պահապաններն են այս Սուրբ Աթոռի և պաշտպանները Սուրբ տեղյաց մեր սրբությունների: Թող Բարձրյալն Աստված միշտ զորակից լինի ձեզ, որպեսզի վախճանյալ Պատրիարք Սրբազանի երկարամյա նախանձախնդիր ծառայության օրինակով հավելեք փառքն ու պարծանքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և երկնառաք օգնականությամբ պայծառ պահեք Սրբոց Հակոբյանց միաբանությունը` աղոթական ջանքեր բերելով համայն հայության հոգևոր շինության ու առաջընթաց կյանքի համար:
     Ի խորոց սրտի աղոթք ենք վերառաքում առ Ամենողորմն Աստված, որ երկնից լուսեղեն օթևաններում քաղցրությամբ ընդունի և աջակողմյան դասում` երանյալ սրբերի շարքում, հանգչեցնի հոգին վաստակաշատ ու հավատարիմ Իր ծառայի` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, և Սուրբ Հոգու շնորհներով մխիթարություն պարգևի հավատավոր համայն մեր ժողովրդին: Լույս, աղոթք և օրհնություն մեր սիրելի Թորգոմ Պատրիարքի անմոռաց հիշատակին:
     «Յիշեսցէ Տէր զհոգի ծառային Իւրոյ և յանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»:

Վշտակից սիրով և օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Եկեղեցու հովվապետին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 May, 2017 

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիած ...

Ավելին
Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 May, 2017 

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նախագահին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան շնորհվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պ ...

Ավելին
Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ. ...

Ավելին
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 May, 2017 

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն. ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 May, 2017 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >