Լուրեր

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 1 Մարտի, 2013 

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:

«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության և Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգևոր մխիթարության: Մեր աղոթքն է նաև, որ Տերն արգասավորի Ձեր և Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության և համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջև երկխոսության և բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորագրում:

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ  անդրադարձել է  Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Նեոֆիտ Պատրիարքի գահակալության շրջանում երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական և բարեկամական հարաբերությունները ևս կշարունակեն ծաղկել և արդյունավորվել` ի փառս Աստծու և ի բարօրություն հավատավոր երկու ժողովուրդների:

 

 

 

 

 

 

 

 

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Եկեղեցու հովվապետին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 May, 2017 

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիած ...

Ավելին
Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 May, 2017 

Մայիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 May, 2017 

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նախագահին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան շնորհվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պ ...

Ավելին
Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 May, 2017 

Մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ. ...

Ավելին
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 May, 2017 

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն. ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 May, 2017 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >