Լուրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական գիրը Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 1 Մարտի, 2013 

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Մատաթիա Ա-ին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք ընտրվելու առիթով:

     «Լիահույս ենք, որ Ձերդ Սրբության գահակալության շրջանում Եթովպիայի մեր քույր Եկեղեցին կշարունակի առաջընթաց արձանագրել իր Տիրավանդ առաքելության մեջ...:

Ուրախություն է մեզ համար  հաստատել, որ պատմական են մեր երկու  ժողովուրդների ու Եկեղեցիների կապերը, որոնք պսակվել են սիրո գործակցության բազում օրինակներով և ձեռքբերումներով, և որն այսօր էլ իր բարերար ազդեցությունն ունի մեր երկկողմ հարաբերություններում: Վստահ ենք, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք մեր Եկեղեցիների պատմական բարեկամությունը, որում նաև կարևոր դերակատարություն ունի Եթովպիայի հյուրընկալ երկրում ապրող փոքրաթիվ, բայց պատմական հայ համայնքը, կշարունակի զորանալ և գործակցության նոր արդյունքներ արձանագրել` ի խնդիր միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության, աշխարհում խաղաղության և կայունության հաստատման», - ասված է շնորհավորական ուղերձում:

Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով  մաղթել է, որ Աստված պահի և պահպանի  Եթովպիայի Թևահեդո Ուղղափառ Եկեղեցին և նորընտիր Պատրիարքին Իր Ամենազոր Աջի օրհնության ներքո` պարգևելով նրան քաջառողջ կյանքի երկար օրեր և Հովվապետական ծաղկյալ գավազան:

Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի  գահակալության արարողությանը որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչներ կմասնակցեն Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

 

Խորագրեր

Հանդիպում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսի հետ և դասախոսություն Յոհենսուի համալսարանում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2017 

Մարտի 21-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 21 March, 2017 

Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2017 

Մարտի 19-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 March, 2017 

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չորսօրյա միջեկեղեցակ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 17 March, 2017 

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմի ...

Ավելին
Ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 13 March, 2017 

Մարտի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկա ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածն ...

Ավելին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենա ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիա ...

Ավելին
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >