Լուրեր

Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 14 Փետրվարի, 2017 

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջի տոնը: Տերունի տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Հրատարակչական և Միջեկեղեցական հարաբերությունների բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորապես խոսելով մարդկային կյանքում հոգևոր փնտրտուքի մասին: Ներկայացնելով մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու ավետարանական պատմությունը` Հայր Շահեն նշեց, որ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի այդ դրվագի մեջ մի քանի էական և կարևոր կերպարներ կան` Սիմեոն Ծերունին, Աննա մարգարեուհին, նաև Հիսուսի ծնողները, որոնք բոլորն էլ փնտրում են ինչ-որ մեկին՝ իրենց սիրելի էակին:
«…Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք շատ հաճախ հասուն տարիքում արդեն փնտրում ենք Աստծուն: Մենք շատ հաճախ հույս ունենք, որ Աստծուն գտնելով մեր բոլոր հուզող հարցերի պատասխանները ունենալու ենք: Չէ՞ որ մեր շատ ու շատ հարցերին մարդկային ոչ մի էակ, մարդկային ոչ մի պատասխան վերջնական լուծում չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ մենք ունենք շատ ու շատ վերքեր, հոգևոր վերքեր, որոնք դեռ արյունով ծորում են, որոնց դեռևս մարդկային ոչ մի վիրակապ դարման չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ շատ հաճախ մենք նկատում ենք դատարկ սենյակների առատություն, որոնք միայն Աստված կարող է լցնել: Եվ ահա՛ մենք փնտրում ենք: Փնտրում ենք մեր տրամաբանությանը և մտքին հասու բոլոր տեղերում, բայց շատ հաճախ մենք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, գտնում ենք այնտեղ, որտեղ երբեք չէինք էլ կարող սպասել», - ասաց Հայր Շահեն:
Անդրադառնալով դեռևս տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված նորապսակների օրհնության ավանդույթին` Հայր Սուրբն իր խոսքն ուղղեց Պատարագի սրբազան արարողությանը ներկա նորապսակ սարկավագներին և նրանց կողակիցներին` պատգամելով. «Ձեզ համար նույնպես, սիրելի երիտասարդ զույգեր, փնտրտուքը դառնում է կարևորագույն մի պայման ձեր կյանքում: Չէ՞ որ դուք էլ միանում եք, ամուսնանում, ընտանիք եք կազմում հենց այդ փնտրտուքի շնորհիվ: Եվ որքան էլ ձեզ համար կարող է զարմանալի թվալ, այդ փնտրտուքի ճանապարհին է, որ դուք ամենաշատ ենք հասունանում, որովհետև գտնում եք ձեր սիրած էակին, մեկին, ում հետ կիսելու եք ձեր ամբողջ կյանքը:
Ձեր կյանքի մնացած այն մասերին, երբ անցնելու եք միասին, փնտրե՛ք Աստծու սերը, որովհետև միայն Աստծու սերն է, Աստծո ներկայությունն է ձեր կյանքում կարողանալու սրբագործել ձեր սերը»:
Վերջում Հայր Շահեն հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթելու, որպեսզի իրենց կյանքի փնտրտուքները, հուզող հարցերի և խնդիրների պատասխանները կարողանան փնտրել և գտնել Աստծու մեջ, կարողանան ժպտացող մանուկ Հիսուսի մեջ գտնել այն ուժն ու զորությունը, որով կհաղթահարվեն բոլոր մարտահրավերները:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Արարողությունից հետո Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին և իրենց կանանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ուղղելով նորապսակ երիտասարդներին, աղոթքով մաղթեց, որպեսզի Տիրոջ սերը և հովանին մշտապես զորավիգ լինեն վերջիններիս նորակազմ ընտանիքներին և նրանք ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:
Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ սարկավագների ընտանիքները՝ խարսխված քրիստոնեական վեհ ու նվիրական արժեքների վրա, պետք է սիրո մեջ ավելի զորանան ու ծաղկեն ազգային նկարագրով:
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ապագա քահանաներին ու նրանց կողակիցներին:

   

   

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 27 April, 2017 

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 24 April, 2017 

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երևանում և Մայր Աթոռ Ս ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան վարժարանի աշակերտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 April, 2017 

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմ ...

Ավելին
Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապա ...

Ավելին
Երկրպագության համար դուրս կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման տոնին` ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Ս. Կարապետ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Համերգ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 April, 2017 

Պահպանել և վավերացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 April, 2017 

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >