Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 Փետրվարի, 2017 

     

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
     Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն արտահայտեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Ս. Սինոդի որոշմամբ Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ նշանակելու կապակցությամբ:
     Անդրադառնալով երկու ժողովուրդների` փոխադարձ հարգանքով ու համագործակցությամբ հատկանշված բազմադարյա հարաբերություններին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Ռուս Եկեղեցու կողմից բարձրաստիճան եկեղեցականի նշանակումը յուրահատուկ վկայությունն է առկա ջերմ բարեկամության:
     Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այդ քայլը ավելի կնպաստի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա սերտ կապերի և գործակցության զորացմանն ու ամրապնդմանը:
     Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը երախտիքի խոսք հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` կիսվելով նաև Հայաստան և Մայր Աթոռ կատարած իր այս առաջին այցի տպավորություններով: Լեոնիդ Սրբազանը ևս կարևորեց բարեկամական սերտ գործակցությունը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջև՝ վստահեցնելով Նորին Սրբությանը, որ իր ծառայությամբ անելու է ամենը `նպաստելու փոխահարաբերությունների զարգացմանը:
     Վերջում Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու սերը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին, իսկ Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին մաղթեց բեղուն ծառայություն Հայաստանում:
     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Խորագրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 February, 2017 

Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիար ...

Ավելին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 24 February, 2017 

     Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատր ...

Ավելին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 February, 2017 

Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տ ...

Ավելին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 February, 2017 

Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Վարդանանց զորավարների պանծալի ...

Ավելին
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 February, 2017 

Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույ ...

Ավելին
Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 21 February, 2017 

Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթո ...

Ավելին
Որդեգրենք մի ընտանիք
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 17 February, 2017 

2016 թ-ի օգոստոսից ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշի ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 16 February, 2017 

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Է ...

Ավելին
Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 14 February, 2017 

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջի տոնը: Տերունի տոնի կապ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >