Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 17 Մարտի, 2017 


     Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
     Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը` բարձրորեն գնահատելով այն աշխատանքը, որ իրականացվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտնող խնդիրների արդարացի լուծման գործում: Այս համատեքստում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ հոգևորականների բերած հոգեխնամ ծառայությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորապես` ՀՀ Զինված ուժերում, հիվանդանոցներում և քրեակատարողական հիմնարկներում` ի նպաստ նաև այդ կառույցներում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության:
     Իր հերթին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության մասին, կարևորեց վերջինիս և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև գործակցությունը:
     Զրույցի ընթացքում խոսվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
     Վերջում Նորին Սրբությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մաղթեց Աստծու զորակցությունը դժվարին իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Խորագրեր

Հանդիպում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսի հետ և դասախոսություն Յոհենսուի համալսարանում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2017 

Մարտի 21-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 21 March, 2017 

Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2017 

Մարտի 19-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 March, 2017 

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չորսօրյա միջեկեղեցակ ...

Ավելին
Ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 13 March, 2017 

Մարտի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկա ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածն ...

Ավելին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենա ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիա ...

Ավելին
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 March, 2017 

Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >