Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 Մարտի, 2017 

     Մարտի 19-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:
     Հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ      Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ինչպես նաև Շվեդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:
     Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:
     Այնուհետև հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարևորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլև հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:
     Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսեց նրանց առաջարկները և պատասխանեց ներկաների հարցերին:

 

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 27 April, 2017 

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 24 April, 2017 

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երևանում և Մայր Աթոռ Ս ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան վարժարանի աշակերտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 April, 2017 

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմ ...

Ավելին
Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապա ...

Ավելին
Երկրպագության համար դուրս կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 April, 2017 

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման տոնին` ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Ս. Կարապետ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 April, 2017 

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
Համերգ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 April, 2017 

Պահպանել և վավերացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 April, 2017 

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >