Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական հաստատություններ
  • Գևորգյան հոգևոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Գևորգյան հոգևոր ճեմարան

Գևորգյան հոգևոր ճեմարան
 

Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է` հիմնադրված  Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.։

Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանում են ապագա հոգևորականներ: Կրթական հոգևոր  այս հաստատությունում ուսանողները նախապատրաստվում են իրականացնելու աստվածահաճո, հոգեխնամ ծառայություն՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ՝ ուսումնասիրելով հայ հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությունը:

1991 թ.`Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայ Եկեղեցուն վերադարձվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը, որը զավթվել էր Խորհրդային Միության կողմից: 1996 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք սկսվեցին  և 1997 թ.  ավարտվեցին ճեմարանի շենքի վերանորգման աշխատանքները։

1999 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական մասնակցությամբ սկսվեցին լայնածավալ կազմակերպչական, շինարարական աշխատանքները։ Ամբողջովին փոփոխվեց հոգևոր ճեմարանի կրթական ծրագիրը, բարելավվեցին ուսանողների կեցության պայմանները, ավելացվեցին դասընթացներ, ընդլայնվեց ուսումնական պլանը:

2002 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանը ձեռք բերեց պետական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, հաշվի առնելով նորացված կրթական ծրագրերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ճեմարանին շնորհեց աստվածաբանական համալսարանի կարգավիճակ: 2004-2007 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանը համապատասխան հավատարմագրերի և լիցենզիաների շնորհումով ստացավ բակալավրի և մագիստրոսի չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու իրավունք և անցավ Հայաստանի Հանրապետության բուհերում ընդունված կրթության երկաստիճան համակարգի: Այժմ սաներն ուսանում են ըստ վերոնշյալ ծրագրերի և ստանում աստվածաբանության բակալավրի (Դ լսարանում) և մագիստրոսի աստիճաններ (Զ լսարանում):

2016 թ. ՀՀ ԿԳՆ կողմից ճեմարանը ստացավ ասպիրանտուրա բացելու իրավունք, և 2018 թ. ընդունվեցին առաջին ասպիրանտները, և մեկնարկեց առաջին ուսումնական տարին ասպիրանտուրայում: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ճեմարանը միակ բուհն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի աստիճան:

Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդի նախագահը Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

 

Տեսուչ՝ Հոգեշնորհ  Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Հասցե՝ Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հեռ.՝ +374-10-517-324

Էլ. հասցե.՝ [email protected]

Կայք՝ www.gevorgianseminary.am

Ճեմարանի հիմնը

Ճեմարանի հիմնը

Գևորգյան ճեմարանի պատմությունը

Գևորգյան ճեմարանի պատմությունը

Տեսչական և ուսուցչական կազմ (2023)

Տեսչական և ուսուցչական կազմ (2023)

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]