Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում հիմնադրվեց Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը (ՀԵՀԵՄ)
ՀԵՀԵՄ-ը սկզբնական շրջանում կոչվել է Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց կազմակերպություն (ՀԵՀԵԿ), իսկ 2015 թվականից այն վերանվանվել է Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում (ՀԵՀԵՄ):
2018թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակը տեղակայվեց «Հովնանյան» հիմնադրամի կողմից կառուցված Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցիների վարչական տարածքում:
ՀԵՀԵՄ-ի առաքելությունը աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համախմբելն է՝ ի հարատևություն հայ ինքնության և ի զորացումն հայոց հայրենիքի, ազգային ու հոգևոր արժեքների պահպանության նվիրական գործում հայ երիտասարդության ներուժի կազմակերպելը:

ՀԵՀԵՄ-ը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ համագործակցում է հասարակական ու պետական պատկան հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների, համալսարանական և ուսանողական կառույցների, կրթական, մշակութային, բարեսիրական և մարդասիրական նպատակներ ունեցող այլ կենտրոնների, ՀՀ կուսակցությունների երիտասարդական թևերի հետ: Կազմակերպվում են ուխտագնացություններ, հոգևոր միջոցառումներ, սեմինարներ և հանդիսություններ ազգային-եկեղեցական տոների առթիվ:

2008թ․ առ այսօր աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել մի շարք պատգամավորական, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և ենթատարածաշրջանային ժողովներ, իսկ 2019թ․ նոյեմբերի 3–5 երևանյան կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ատենապետաց Ա ժողովը։

ՀԵՀԵՄ կառուցվածքը
Ա. Կենտրոնական գրասենյակ (Երևան, Աբովյան 15/1),
Բ. 8 տարածաշրջան (Հայաստան և Վրաստան, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Մյանմար, Ծայրագույն Արևելք (Ավստրալիա և Նոր Զելանդիա):
Հոգևոր առաջնորդ՝ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն` Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյան
Կոնտակտային տվյալներ
+374 43-71-1700
www.hehem.am
[email protected]
ք. Երևան, Աբովյան, 15/1
Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00։