Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
  • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը զբաղվում է պատանիների և երիտասարդների շրջանում քրիստոնեական քարոզչության համակարգման ու իրականացման հարցերով։  Այն հիմնվել է  1991 թ․՝ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք՝ որպես Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն։ Կենտրոնի շենքը պաշտոնապես բացվել է 1996 թ․ նոյեմբերի 22-ին։ Կենտրոնի հաջողված ձեռնարկներից էր մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցների ստեղծումը։

Կենտրոնի կողմից 1997–2000 թթ․ հայաստանյան բոլոր թեմերում կազմակերպվել են կրոն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, 1993–1999 թթ․ մշակվել և 2–9-րդ դասարանների համար տպագրվել կրոնի դասագրքեր։ Այս ընթացքում զարկ է տրվել հոգևոր գրականության և եկեղեցական տոների, ծեսերի, խորհուրդների, բարեպաշտական սովորությունների մասին քարոզթերթկների տպագրությանն ու տարածմանը։ Ստեղծվել են «Խորան լուսոյ» և «Սիրեցե՛ք զմիմեանս» հաղորդաշարերը։

2005 թ․ սեպտեմբերի 1-ին, հայրապետական տնօրինությամբ, ՔԴՔԿ-ն վերակազմակերպվել է Քարոզչական կենտրոնի:

2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կառավարության միջև կնքվել է համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Այն ամրապնդվել է 2005 թ.՝ Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարար Սերգո Երիցյանի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընդգրկվել է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4–10-րդ (այժմ՝ 5–11-րդ) դասարանների առարկայացանկում։

 2011–2012 թթ․ ուս. տարվանից ՀԵՊ առարկան ՔԴԿ-ի նախաձեռնությամբ փորձաշրջանով ներդրվել է ՀՀ տարբեր մարզերի 25 դպրոցների տարրական` 2–4-րդ դասարաններում՝ գիրք-տետրերի ձևով։

ՔԴԿ գործունեությունն իրականացվում է գրասենյակի աշխատակիցների և տարածաշրջանային 22 պատասխանատուների միջոցով, որոնք պարբերաբար այցելում են մանկապարտեզներ, դպրոցներ, աջակցում ուսուցիչներին և դաստիարակներին, կազմակերպում քննարկումներ և զանազան միջոցառումներ:

ՔԴԿ-ն իրականացրել և շարունակում է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ «Ավետարանական առակները հայ դպրոցներում», «Հոգևոր աջակցություն ընտանիքներին», «Գրերի գյուտից մինչև գրատպություն» և այլն։

Ամեն տարի՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, գրասենյակը կազմակերպում է կրթության մշակների օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Տնօրեն՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]