Հայոց Հայրապետի օրհնությամբ ու հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ
27.01.2025
Նորին Սրբության հանդիսապետությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը մատուցել է Սուրբ Պատարագ։ Ամեն տարի Հայոց բանակի կազմավորման տոնին մոտ կիրակի օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Սուրբ Պատարագ, ապա կատարվում Հանրապետական մաղթանք: Պատարագիչ քահանան հորդորել է միասին աղոթել զինված ուժերի համար, խորհրդածել բանակում ծառայող նվիրյալ սպաների, զինծառայողների անձնազոհ սիրո և առաքելության մասին: