Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց մեկօրյա այցով Հայաստանում գտնվող
Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Կաթոլիկ օգնության ծառայության (CRS) խորհրդի անդամ կարդինալ Թեոդոր Մաք Քարիկին եւ նրա ուղեկիցներին`
Կաթոլիկ օգնության ծառայության գործադիր փոխտնօրեն հայր Ուիլյամ Հեդլիին եւ կազմակերպության եւրոպական ու կովկասյան գրասենյակների
ղեկավարներին:
Հանդիպման ընթացքում հյուրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրին Կաթոլիկ օգնության
ծառայության գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, արտահայտելով իրենց բարի կամեցողությունը
տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Նորին Սրբությունը կարեւոր նկատեց կազմակերպության
օժանդակությունը հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց նաեւ բարի կամքի դրսեւորման համար, նշելով, որ
հակամարտության խաղաղ կարգավորումը հայ ժողովրդի մեծագույն ցանկությունն է: