|
|
Շքանշանի հանձնում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 21 Մայիսի, 2008
Հանրապետական կոնդակը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
«Ֆիզիկական պարտություն կրել ենք, բայց հավատքի պարտություն` երբեք» Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին հանձնեց Հայրապետական սրբատառ կոնդակը, համաձյան որի 2007թ. հունվարի 27-ին գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին էր հանձնվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ողջունեց տիար Սեյրան Օհանյանին` ուրախություն հայտնելով նրան կրկին Սուրբ Էջմիածնում տեսնելու առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց բանակն ու նրա զորավարները միշտ իր աղոթքների մեջ են, եւ Տիրոջ օրհնությունը հայցեց, որ Նրա Աջը մշտապես պահապան լինի հայ զինվորին ու հայ զորականին` անսասան պահելու մեր Հայրենիքի սահմանները եւ անխռով` մեր ժողովրդի խաղաղությունը: Նորին Սրբությունը նաեւ փաստեց, որ Հայաստանյայց Եկեղեցին միշտ Հայոց բանակի կողքին է եղել, ինչի վառ առհավատչյաներից են մեր մայիսյան հաղթանակներում Հայոց Եկեղեցու գործուն ներկայությունը:
Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ցուցաբերած բարձր պատվի համար: ՀՀ Պաշտպանության նախարարը խիստ կարեւորեց այն հսկայական ավանդը, որ ներդրել է Հայաստանյայց Եկեղեցին հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայ զինովորի ու զորավարի ոգու կերտման ու դաստիարակության սրբազան առաքելության մեջ: Սեյրան Օհանյանը փաստեց, որ ներկա ժամանակում նույնպես Հայաստանյայց Եկեղեցին հավատարիմ է իր այդ առաքելությանը` մասնավորապես ընդգծելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հայոց բանակում հոգեւոր սպասավորություն իրականացնող հոգեւորականների առկայության վիթխարի արդյունավետությունը:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնեց Հայրապետական սրբատառ կոնդակը: Կոնդակում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ գնահատում հավատավոր հայորդուդ ազգանվեր կյանքն ու գովարժան ծառայությունները մեր Հայրենիքին ու ժողովրդին:
Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում երկար տարիներ Դուք ծառայել էք Խորհրդային Միության զինված ուժերում եւ զբաղեցրել էք զինվորական պատասխանատու պաշտոններ` դրսեւորելով քաջ զորականին հատուկ հմտություն ու կարողություններ, որի վկայությունն են Ձեզ տրված պատվո բազմաթիվ պարգեւատրումները: Ձեռք բերած հարուստ փորձառությամբ, hրամանատարական ու կազմակերպչական ունակություններով Դուք գովելի սպասաւորություն բերեցիք Արցախի ազատության ու անկախության համար մղվող արդար պայքարին: Արցախի անկախության վերահաստատումից հետո, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար, հայրենի երկրի եւ ժողովրդի հանդէպ սիրով զգալի ավանդ ունեցաք Արցախի հայրենանվեր զինվորների քաջարի ոգու ամրապնդման եւ արցախյան հերոսական բանակի հզորացման ու մարտունակության ամրապնդման կարեւոր գործում:
Գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ, որ այսօր Դուք նոյն նախանձախնդրությամբ ու եռանդով շարունակում էք գովելի ծառայություն իրականացնել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի համակարգում` ի խնդիր անկախ մեր Մայր Հայրենիքի ապահով ու խաղաղ առաջընթացի, Հայոց հերոսական բանակի ազգօգուտ ու հայրենաշահ ծառայության նորոգ արդյունավորման»:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
|
|
|
|