|
|
Ամփոփիչ ցուցահանդես եւ ավարտական վկայականների հանձնում Քանաքեռի մանրանկարչական արվեստի դպրոցում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 Հունիսի, 2008
Հունիսի 21-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Քանաքեռի մանրանկարչական արվեստի դպրոցի ամփոփիչ ցուցահանդեսն ու 7 շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
Քանաքեռի մանրանկարչական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1993 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Կաթողիկոսի` Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդական փոխանորդության շրջանում: Այն այսօր ունի երկու մանրանկարչական եւ մեկ գեղանկարի դասարաններ, ուր ուսանում են 4-22 տարեկան 75 երեխաներ եւ երիտասարդներ:
Հանդիսությունը բացվեց միասնական «Տերունական աղոթքով», որից հետո ներկաներին բարի գալուստ մաղթեց մանրանկարչական արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Սեդրակյանը: Նա շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրական մշտական հոգածության համար, ինչպես նաեւ իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների կենտրոնական կոմիտեին, դասախոսական կազմին եւ ծնողներին: Շնորհավորելով մանրանկարչական դպրոցի շրջանավարտ 7 սաներին` նա հույս հայտնեց, որ դպրոցում ամբարած համակողմանի գիտելիքները, փորձառությունն ու գեղեցկի, բարու նկատմամբ սերը կօգնեն նրանց հետագա կյանքում եւս:
Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ իր օրհնությունը բերեց հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը: Հայր Սուրբն իր գնահատանքը հայտնեց դպրոցի պաշտոնեությանը, ուսուցչական կազմին եւ ուրախությամբ նշեց, որ եզակի այս դպրոցի աշակերտներին հնարավորություն է տրված մանրանկարի միջոցով հաղորդակցվելու սուրբգրային պատմություններին, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հարուստ ժառանգությանն ու մեր հայրերի հավատքին:
Ավարտական վկայականների հանձնումից հետո ներկաները ծանոթացան ցուցահանդեսի ցուցանմուշներին, որտեղ ներկայացված էին միջնադարյան մանրանկարների մի շարք կրկնօրինակներ, մանրանկարների ինքնուրույն ստեղծագործություններ եւ գեղանկարներ:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
|
|
|
|