Լուրեր

ՀՀԵԵԿ ուխտի Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 Հուլիսի, 2008 

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության պատգամավորների ուխտի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Պատարագին մասնակցում էին Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության պատգամավորները, ովքեր հընթացս Ս. Պատարագի ստացան Ս. Հաղորդություն:

Հովնան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Կազմակերպության անդամներին, ասաց. «Հայ Եկեղեցասէր Երիտասարդաց Կազմակերպութեան Պատգամաւորներ ուխտի եկանք Սուրբ Էջմիածին, որպէսզի մեր հաւատքի կեանքը նորոգենք, մեր էության մեջ վերահաստատենք ու ամրապնդենք Հայրենիք եւ Սուրբ Էջմիածնին պատկանելիության զգացողութիւնն ու գիտակցութիւնը, բայց ամենէն աւելին` մեր մէջ տեսնենք Եկեղեցին` ի Քրիստոս: Որքան հարուստ է այսօր Սուրբ Էջմիածինը երիտասարդ հոգիներէ առ Աստուած բարձրացող աղօթքներով, որոնք կը բացատրեն նոր յանձնառութիւն, ծառայութեան նոր ոգի, եկեղեցասիրութեան նոր գիտակցութիւն Սուրբ Էջմիածնի դեսպաններ դառնալու հպարտ ոգեկանութեամբ: Սիրելի երիտասարդներ, մեր պատգամը ուղղուած է ձեզի, որպէսզի վերադառնաք ձեր համայնքները որպէս նոր մարդ եւ ձեր կյանքը դարձնէք թթխմորը բոլորի կեանքին մէջ որպէս Աստուածսիրութեան ոգի, հայրենասիրութեան սիրոյ զգացողութիւն, ծառայութեան հրաւեր եւ ամենէն աւելին` մարդիկ ձեր մէջ գտնեն մանրակերտը Հայ Եկեղեցւոյ: Ու ամէն քայլափոխի դուք այնպէս ապրիք, որ ձեր կեանքը դառնայ աղօթքի ներկայութիւն, Աստուծոյ սիրոյ առատացում եւ Սուրբ Էջմիածնի խորհուրդին լոյսը, որպէսզի ձեզմով հոգեւորապես կերպարանափոխէք նաեւ ամբողջ երիտասարդութեան կեանքը: Կեանքը շնորհ մըն է եւ մեր պարտքն է զայն վերածելու խոստումներու իրագործումի, հրաշագործուած կեանքի, արդարացուած կեանքի եւ յարութեան յաղթանակի խորհրդանիշը»:

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >