Լուրեր

Գարեգին Բ կաթողիկոսը օրհնեց Մարմաշենի վերանորոգված եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 8 Օգոստոսի, 2002 

Օգոստոսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օրհնվեց Շիրակի թեմի Մարմաշեն գյուղի վերանորոգված եկեղեցին:

Մարմաշենի վանական համալիրը, որ երեք տաճարների մի գեղեցիկ համադրություն է, 11-րդ դ. կառույց է եւ պատկանում է Անիի ճարտարապետական դպրոցին: Այն մեծապես վնասվել էր հատկապես 1988-ի երկրաշարժի հետեւանքով: 1991թ. իտալացի ճարտարապետներ Գայանե Կազնատին (մայրը` հայ) եւ Մարիա Միմոն ձեռնարկեցին վանքի վերանորոգության աշխատանքները: Հայ-իտալական վարպետների համատեղ ջանքերով վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին Հայստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ եւ Հայաստանի հուշարձանների պահպանության վարչության օժանդակությամբ:

Արարողության սկզբում Իտալիայի դեսպանը, Գայանե Կազնատին, հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքը:

Ապա Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքի խոսքը հղեց Իտալիայի դեսպանին, հանձինս նրա իտալացի ժողովրդին, վերնորոգության աշխատանքները նախաձեռնող եւ իրականացնող Գայանե Կազնատիին ու նրա աշխատակից ընկերներին, հուշարձանների պահպանության վարչությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս աստվածահաճո ձեռնարկի իրականացմանը: Նորին Սրբությունը, մասնավորապես անդրադառնալով եկեղեցաշինության նշանակությանն ու կարեւոր խորհրդին, նշեց. «Այս եկեղեցին մեզ համար միայն պատմական հուշակոթող չէ: Եկեղեցու նորոգությունը նշանակում է նորոգություն հավատքի, ժողովրդի, նորոգություն Աստված-մարդ խախտված հարաբերության: Այսօր մենք այս վերանորոգված հարաբերության ճանապարհի անդրանիկ ուխտավորներն ենք, որ եկել ենք աղոթքի կանգնելու այս նվիրական տաճարի կամարների ներքո, ուր փառավորվում է եղբայրությունը Իտալիո եւ հայ ժողովուրդների: Հոգեւոր արժեքների վերանորոգումը, պահպանությունը եւ այն սերունդներին ավանդելը միայն բավարար չեն: Այդ արժեքները պետք է դառնան ապրող սերունդի կյանքի անբաժանելի մասնիկը, շաղախը նրանց կյանքի, գոյության ու լինելության»:

Արարողության վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը տվեց նաեւ նորապսակ Գայանե Կոզնատիին ու իր ամուսնուն:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Սիոն եպս. Ադամյանը, Տ. Գեղարդ աբղ. Վահունին, Շիրակի թեմի հոգեւոր հայրեր: Արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հավատացյալներ:

Խորագրեր

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 March, 2021 

< Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 March, 2021 

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >