|
|
Հայրապետական պատգամ համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 Սեպտեմբերի, 2008
Սեպտեմբերի 18-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկած «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովի մասնակիցներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հղել էր իր օրհնության խոսքը, որն ընթերցեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:
Հայրապետական ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում իրականացվող «Աշխարհի հետ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով համահայկական լրատվամիջոցների համաժողովի բոլոր մասնակիցներիդ:
Այսօր Մայր Հայրենքում եք համախմբվել Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներդ` համատեղ քննարկումներ ունենալու եւ հաղորդ դառնալու միմյանց գործունեությանը, խոհերին ու մտածումներին:
Մեր օրերում հասարակությունների կյանքում, ազգերի եւ պետությունների ներքին եւ արտաքին հարաբերություններում, աշխարհում տեղի ունեցող զարգացումներում մեծ եւ կարեւոր տեղ ունեն զանգվածային լրատվամիջոցները: Ազգային մեր անդաստանում եւս կարեւորվում է լրատվամիջոցների առաքելությունը` իրենց հրապարակումներով ծառայելու մեր ժողովրդի, մեր պետության առջեւ հառնող խնդիրների բարվոք լուծմանը, մեր մշակույթի արժեւորմանը, հասարակական մտածողության մեջ ամրապնդմանը այն արժեքների, որոնք լուսավորել են մեր փառավոր պատմությունը եւ առաջնորդել մեր ժողովրդին ձեռքբերումների ու հաղթանակների:
Մաղթում ենք, որ այս գիտակցությամբ լրատվամիջոցների խմբագիրներն ու աշխատակիցները ի Հայաստան եւ ի Սփյուռս շարունակեն իրենց գործունեությունը եւ ջանադիր ծառայեն մեր ժողովրդին ու Հայրենիքին` մեր սրբազան արժեքների հանդեպ հավատարմությամբ եւ ազնիվ հոգով իրենց խոսքը ի սպաս դնելով ճշմարտության, արդարության եւ ամենայն բարյաց հաստատման:
Առ Աստված աղոթքով բարի ընթացք ենք մաղթում համաժողովի աշխատանքներին: Թող Ամենակարողն Աստված առաջնորդի ձեր ճանապարհը` պարգեւելով ազգօգուտ հաջողություններ եւ ամենայն բարիք»:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
|
|
|
|