|
|
Նոր հրատարակություն. «Ծառայության մեջ եւ եղբայրությամբ»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 6 Հոկտեմբերի, 2008
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է տեսել Մայր Աթոռի էկումենիկ եւ միջեկեղեցական կյանքը լուսաբանող «Ծառայության մեջ եւ եղբայրությամբ» վերտառությամբ հայերեն եւ անգլերեն լեզուներով պատկերազարդ գիրքը, որն անդրադառնում է արդի շրջանում Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության շրջանում Մայր Աթոռի միջեկեղեցական գործունեությանը: Գրքի գլխավոր խմբագիրը Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխատանու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն է, հեղինակը` Մայր Աթոռի միջեղեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Անգլերեն թարգմանությունը կատարել է Մայր Աթոռի միաբան Տ. Վահան ծ. վրդ. Հովհաննիսյանը:
Գրքի առաջին մասը սկսվում է էկումենիզմի եւ էկումենիկ շարժմանը Հայ Եկեղեցու մասնակցության մասին փոքրիկ առաջաբանով, որին հաջորդում է 1965 թ. Վազգեն Ա Վեհափառի եկեղեցիների միության հարցի շուրջ նշանավոր սրբատառ կոնդակը: Տեղեկատվությամբ հարուստ այս աշխատության մեջ անդրադարձ է կատարվում Հայ Եկեղեցու անդամակցությանը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, Հայոց Եկեղեցու ունեցած դերակատարությանն այդ կազմակերպության մեջ, Ուղղափառ եւ Արեւելյան Ուղղափառ, Հռոմեական Կաթոլիկ, Անգլիկան, Ռեֆորմիստական Եկեղեցիների հետ մեր Եկեղեցու վարած աստվածաբանական երկխոսություններին եւ խորհրդակցություններին, տրվում է նաեւ Հայոց Հայրապետների եւ քույր Եկեղեցիների պետերի եւ առաջնորդների միջեւ ստորագրված համատեղ հայտարարությունների, հռչակագրերի եւ հաղորդագրությունների ժամանակագրական ցանկերը:
Գրքի երկրորդ բաժինը նվիրված է Գարեգին Բ Հայրապետի ժամանակ նոր թափ առած Մայր Աթոռի միջեղեկացական եւ միջկրոնական գործունեությանը:
Վերջում տրված են Հայոց Հայրապետի միջկրոնական եւ միջեկեղեցական այցելությունների, Մայր Աթոռ կատարած այլ եկեղեցիների գահակալների եւ կրոնապետերի, էկումենիկ կազմակերպությունների ղեկավարների եւ պատվիրակությունների, օտար բարձրաստիճան եկեղեցականների եւ Հայաստանում անցկացված համաժողովների ժամանակագրական ցանկը:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
|
|
|
|