Լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգոր Խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 Նոյեմբերի, 2008 

Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգոր Խորհրդի ժողով:

Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:

Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների Վրաց Եկեղեցու կողմից որէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:

Այնուհետ Գերագույն Հոգոր Խորհուրդը հանդես եկավ կոչով.

«Գերագույն Հոգոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի հայկական եկեղեցիների նկատմամբ դրսորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները:

Գերագույն Հոգոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների հայրենական իրենց սրբությունների»:

Օրակարգում ընդգրկված էին նա ներեկեղեցական միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր:

Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Խորագրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >