Լուրեր

Քահանայից հավաք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 17 Փետրվարի, 2009 

Փետրվարի 16-17-ը Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանաների ավանդական հավաքը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ եւ շուրջ 300 քահանաներ: Այս առիթով Մայր Աթոռ էին ժամանել ոչ միայն Հայաստանի թեմերի հոգեւոր սպասավորները, այլեւ Սփյուռքից` ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմից, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Անգլիայի, Ռումինիայի, Հարավային Ռուսաստանի, Ուկրաինայի, Արգենտինայի, Վրաստանի հայոց թեմերից, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից ներկայացուցիչ քահանա հայրեր: Հավաքի ընդհանուր խորագիրն էր «Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ինքնության կերտման եւ պահպանման գործում»:

Փետրվարի 16-ին քահանայից հավաքը սկսվեց Մայր Տաճարում` Ճաշու ժամերգությամբ, որից հետո ճեմարանի հանդիսությունների դահլիճում Նորին Սրբության աղոթքով բացվեց առաջին նիստը:

Ողջույնի խոսքով հոգեւոր դասին դիմեց հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրն ընդգծեց նման հավաքների անհրաժեշտությունը մտքերի եւ հոգեւոր փորձառության փոխանակման համար:

Այնուհետեւ օրվա թեմային նվիրված զեկուցումներով հանդես եկան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը (Գուգարաց թեմ), Տ. Արտակ ավ. քհն. Սիմոնյանը (Արմավիրի թեմ), Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Շիրակի թեմ), Տ. Պսակ քահանա Մկրտչյանը (Գեղարքունիքի թեմ) եւ Տ. Վիգեն քահանա Մանուկյանը (Արագածոտնի թեմ):

Ծավալված քննարկումից եւ օրվա արդյունքների ամփոփումից հետո ամենքը մասնակցեցին երեկոյան ժամերգության:

Հավաքը շարունակվեց փետրվար 17-ին, Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնին: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Կոտայքի թեմի Նոր Հաջնի հոգեւոր հովիվ Տ. Արսեն քահանա Համբարձումյանը:

  

Այնուհետեւ հավաքի թեմայի շուրջ եւս երեք զեկուցումներ հանձնվեցին քահանայից դասի ուշադրությանը: Զեկուցողներն էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը (Արարատյան հայրապետական թեմ), Տ. Մինաս քահանա Մովսիսյանը (Արցախի թեմ) եւ Տ. Սմբատ քահանա Սարգսյանը (Կոտայքի թեմ):

Երկօրյա նիստերի արդյունքում քննարկման առարկա դարձան ժամանակակից մարտահրավերները` աշխարհիկացման եւ անձնապաշտության գործընթացները, արարչաստեղծ աշխարհը խեղող զանազան մեղքերն ու մոլությունները, ազգային եւ կրոնական ինքնությունների սահմանների վերացման տենդենցները, որոնք վտանգում են դարերով թրծված եւ քրիստոնեական մեր սուրբ հավատով շաղախված ազգային ինքնության անաղարտ նկարագիրը:

Հոգեւորականաց դասը շեշտեց աստվածսիրությունը եւ հայրենասիրությունը իբրեւ առանցք ազգային ինքնության, որոնցից ծնունդ է առել մեր ժողովրդի ողջ արժեքային համակարգը` ազգային, հոգեւոր ու մշակութային մեր թանկ ժառանգությունը: Ժողովականները հաստատեցին, որ ինչպես Հայաստանում, այնպես եւ Սփյուռքում հայ ինքնության կերտման ու ձեւավորման մեջ կարեւոր եւ անփոխարինելի առաքելություն ունի Հայ Առաքելական Եկեղեցին` իր բազմադարյա ավանդությամբ, փորձառությամբ եւ ի Սփյուռս աշխարհի տարածյալ իր կառույցների ընձեռած հնարավորություններով:

Հավաքը փակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը վերստին շնորհավորեց հոգեւորականաց դասին Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով եւ անսասան հավատի եւ արդյունաշատ ծառայության իր բարեմաղթանքները բերեց ամենքին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ թեմակալ առաջնորդներին` քահանայից հավաքի կազմակերպմանը բերած աջակցության համար:

Ամենայն Հայոց Հայրապետը մեր ինքնության հիմնաքարը նկատեց Վարդանանց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նշանաբանով պսակված արժեքային համակարգը, որի պահպանությանն ու զորացմանը պիտի շարունակվեն ուղղվել Հայ Եկեղեցու ջանքերը: Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին առավել եռանդով ու նախանձախնդրությամբ իրականացնել իրենց հովվական ծառայությունը, որպեսզի նոր մարտահրավերների փորձություններին ընդառաջ մեր Եկեղեցին հաջողությամբ պսակի իր Քրիստոսատուր առաքելությունն աստվածասեր մեր ժողովրդի կյանքում:

Ապա տեղի ունեցավ շնորհաբաշխություն: Տոնի առիթով Նորին Սրբությունը տասնվեց քահանաներին շնորհեց լանջախաչ կրելու իրավունք, երեք քահանաների տրվեց ավագության պատիվ:

Խորագրեր

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >