|
|
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես է գալիս հայտարարությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 Ապրիլի, 2009
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք Միացյալ Նահանգներից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ապրիլի երկրորդ կեսին Հայաստան այցելության մասին` հրավերով Հայաստանի ավետարանչական համայնքի: Ըստ ներկայացվածի, այցի նպատակն է «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցել» եւ հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երգչախմբի կայքէջերից մեկում զետեղված տեղեկատվության համաձայն, Հայաստանը որակվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր: Ըստ նույն աղբյուրի` երգչախումբը, «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ճնշող ազդեցության պատճառով» կրում է «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվանումը, մինչդեռ իր անունն իրականում «Օկլահոմայի երգող Եկեղեցու մարդիկ» էր: Համաձայն նշյալ աղբյուրի «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ժողովրդի մշակույթի եւ քաղաքականության մեջ գոյություն ունեցող սերտ կապերը սպառնալիք են նոր Մեծ Առաքելության եկեղեցիների աճի համար»:
Խնդրին անդրադարձ է եղել նաեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական ժողովում, հընթացս որի մասնավորաբար արձանագրվել է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում եւ իր երախտագիտությունն է հայտնում բոլոր ժողովուրդներին ու պետություններին` մեր ժողովրդի մեծագույն ողբերգության` Հայոց Ցեղասպանության առիթով ցուցաբերվող սրտակցության համար: Միաժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է սույն միջոցառմանը ներգրավված բոլոր կազմակերպություններին, ի մասնավորի հրավիրող հայ ավետարանչական համայնքին, Ցեղասպանության զոհերի նվիրական հիշատակի շահարկմամբ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անվանարկելու փորձերի համար»:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
|
|
|
|