Լուրեր

Գոհաբանական աղոթք Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 Սեպտեմբերի, 2002 

Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցաշեն բարերարներ Լուիզ Սիմոն Մանուկյանին եւ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյաններին պարգեւատրեց 1700-ամյակի շքանշաններով

Սեպտեմբերի 9-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթք` մասնակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի, Տ. Փառեն եպս. Ավետիքյանի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրերի: Արարողությանը ներկա էին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բարերարներից Լուիզ Սիմոն Մանուկյանն ու տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները, ինչպես նաեւ Հայ եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Յակուբյաններն ու տեր եւ տիկին Հաճեթյանները:

Արարողության ավարտից հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց ազգային բարերարներին եւ մեծաթիվ հավատավոր ժողովրդին, ի մասնավորի նշելով, որ հավատի այս տաճարը կառուցվել է հանգուցյալ ազգային հերոս եւ բարերար Ալեք Մանուկյանի միջոցներով ու իր զավակներ Ռիչարդ եւ Լուիզ Սիմոն Մանուկյանների ազնիվ նվիրատվություններով, որոնք իրենց հանգուցյալ ծնողների երազն իրականություն դարձրին իրենց եկեղեցանվեր ու ազգանվեր գործունեությամբ:

Ապա Վեհափառ Հայրապետը արարողությանը ներկա եկեղեցաշեն բարերարներ Լուիզ Սիմոն Մանուկյանին եւ տեր եւ տիկին Նազարյաններին իրենց ազգանվեր գործունեության համար պարգեւատրեց 1700-ամյակի հոբելյանական շքանշաններով:

Արարողությունից հետո եկեղեցական թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատ արքայի մատուռը` կառուցված տեր եւ տիկին Նազարյանների բարերարությամբ: Մատուռում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ազգային բարերարների ընտանիքների եւ հայ ազգի ննջեցյալների հոգիների հանգստության համար:

Խորագրեր

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 March, 2021 

< Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 March, 2021 

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >