Լուրեր

Կատարվեց Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 14 Մայիսի, 2009 

Մայիսի 14-ին, Երեւանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի` հին ձեռագրերի ինստիտուտի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:

Արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ տիար Գագիկ Բեգլարյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթաքճյանը, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Մայր Աթոռի միաբաններ, նոր մասնաշենքի բարերար Սերգեյ Համբարձումյանը, նախագծի հեղինակ Արթուր Մեշչյանը, Մատենադարանի տնօրենությունը, գիտաշխատողներ:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը իր օրհնության խոսքը բերեց ամենքին.

«Մեծարգո Նախագահ
Մեծարգո գիտնականներ, մշակույթի նվիրյալներ,
Մատենադարանի պատվարժան բարերարներ եւ մեծարգո հյուրեր,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Մեծ ուրախությամբ կատարեցինք Երեւանի Մատենադարանի նոր շենքի հիմնարկեքը: Տոնական է այս օրը մեզ համար: Այս պահին բոլորիս հոգում այն պայծառ տեսիլքն է, որ ժամանակ անց այստեղ բարձրանալու է նորակերտ համալիրը Մատենադարանի` ապահովված լավագույն պայմաններով եւ արդիական հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են ձեռագիր մատյանների, հնատիպ գրքերի, հնագույն վավերագրերի, հին եւ նոր մամուլի պահպանման եւ ուսումնասիրման համար: Այս գաղափարականով եւ այս առաքելությամբ է հաստատվել Մատենադարանը շուրջ ինն տասնամյակ առաջ: Նախապես կազմված հիմնականում Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հավաքածոյից` շարունակ համալրվել է, հարստացել եւ իրականացրել արգասավոր գործունեություն պետական խնամքով, գիտնական մասնագետների անխոնջ ջանքերով ու նվիրումով, նվիրատուների եւ աջակիցների նախանձախնդրությամբ: Իր արժեքայնությամբ ու նշանակությամբ Երեւանի Մատենադարանը դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Այստեղ պահվող գրքերը Հայաստանի հոգին ու շունչն են արտահայտում, Աստվածճանաչողության եւ աշխարհճանաչողության ձգտումը, իմացության սերը մեր ժողովրդի: Հազարավոր այդ գրքերընաեւ իրենց իսկ պատմությամբ ներկայացնում են մեր ժողովրդի պատմությունը, Հայաստանի տեղանունները, գրչության եւ մանրանկարչության դպրոցները, վանքերը, որոնք սփռված մեր երկրի ողջ տարածքում, դարեր դարեր` խաղաղ, թե խռովյալ ժամանակներում միտք ու հոգի կրթեցին, անձանձիր գործեցին: Մատենադարանը սրբավայր է մեր ժողովրդի համար: Արդարեւ, գիտական եւ մշակութային արժեքից բացի Մատենադարանում պահվող ժառանգությունը ունի նաեւ հոգեսնունդ մասունքի արժեք: Ամեն հայի, որտեղ էլ ապրի, անշփոթելիորեն ծանոթ է Երեւանի Մատենադարանի պատկերը` Սուրբ Մաշտոցի եւ մեր մեծ թարգմանիչների վեհատես քարակերտ հուշարձաններով, ծանոթ է որպես հարազատ մաս ու պատկեր Հայրենիքի:

Այսօր իր առաքելությամբ եւ նշանակությամբ Երեւանի Մատենադարանը համամարդկային մշակույթի մաս է եւ ճանաչված ու գնահատված է գիտական ու մշակութային միջազգային շրջանակներում: Մատենադարանը շարունակում է իր անփոխարինելի առաքելությունը մեր Հայրենիքի ազատ կյանքում, մեր ժողովրդի հավիտենական ընթացքի ճանապարհին: Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ առավել ընդարձակ, ըստ ամենայնի կահավորված նոր շենքը կառուցվում է բարեգործության նույն ոգով, առ Հայրենիքն ու հայրենական ժառանգությունը նույն սիրով, որոնցով դարերի մեջ հովանավորվել են Մատենադարանում պահվող մատյանները, պահպահվել, փրկվել եւ փոխանցվել են մեզ: Մեր գնահատանքն ենք բերում հայրենի իշխանություններին հանձին Սերժ Սարգսյանի` Մատենադարանի հանդեպ դրսեւորվող հոգածության համար: Մեր գնահատանքն ենք բերում Մատենադարանի նոր շենքի բարերարությունը ստանձնած տիար Սերգեյ Համբարձումյանին, Մատենադարանի տնօրինությանը եւ գիտաշխատողներին, Մատենադարանի բոլոր բարերարներին, նորակառույցը նախագծող ճարտարապետին, կառուցող շինարարներին: Հայցում ենք առ Աստված, որ Իր օրհնության ներքո պահպանի ձեզ, բազմապատկի ձեր բարի վաստակը եւ հաջողություններ պարգեւի ձեր բոլոր ազնիվ ու արդար գործերին: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը եւ մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի, պահպանի սիրով լեցուն իր մշակույթի հանդեպ, շնորհառատ ու ստեղծարար, հավատքով հոգեպարար ու պտղաբեր:

Շնորհք եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն»:

Խորագրեր

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >