Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան հանձնեց Ռուբեն Միրզախանյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 Հունիսի, 2009 

Հունիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան տիար Ռուբեն Միրզախանյանի պարգեւաբաշխության արարողությունը: Հայրենիքին, ժողովրդին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն բերած ծառայությունների համար Հայրապետական կոնդակով Ռուբեն Միրզախանյանն արժանացավ Հայոց Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին:

Հանդիսության սկզբում մեծարյալի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր տիար Հակոբ Ավետիքյանը: Նա ընդգծեց, որ իր համար դժվար է ներկայացնել մի մարդու արժանիքները, ում հետ տասնամյակներ շարունակ մտերիմ եւ պայքարի ընկեր է եղել` ընդգծելով Ռուբեն Միրզախանյանի կարեւոր ներդրումը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ստեղծման, «Ազգ» օրաթերթի եւ «Թեքեյան» մշակութային կենտրոնի հիմնադրման գործում: Տիար Ավետիքյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանն իմաստուն տնօրինության համար, որով մեկ անգամ եւս փաստվում է Հայոց Հայրապետի եւ Մայր Աթոռի ուշադրությունը եւ հոգածությունը հանդեպ իր արժանի եւ հավատավոր զավակները:

Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» հոգեզմայլ շարականի երգեցողության ներքո Վեհարանի հանդիսությունների սրահ բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:

«Անձնապես ճանաչում ենք Ձեզ եւ ծանոթ ենք Ձեր ազգասեր, հավատավոր ու եկեղեցասեր ոգուն եւ Լուսավորչապսակ Սուրբ Էջմիածնի հանդեպ Ձեր որդիական անկեղծ զգացումներին: Տիրոջ օրհնությամբ Ձեր կյանքի տարիները լի են ազգանվեր սպասավորության գովարժան արդյունքներով ու հարուստ վաստակով:

Տասնամյակներ շարունակ Դուք մանկավարժական աստվածահաճո առաքելություն եք իրականացնում Երեւանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում` Ձեր կարողությունները ի սպաս դնելով կրթօջախի երախտարժան գործունեությանը: Իբրեւ դասախոս եւ դեկան Բուհի Կուլտուրայի ֆակուլտետի, Դուք հոգածու նվիրումով շնորհաշատ հայորդիների հոգիներում խնամում եւ եւս առավել զորացնում եք սերը հանդեպ հայ եւ համաշխարհային մշակույթը, հոգեւոր ու ազգային մեր արժեքները, որպեսզի նրանք ապագային շարունակեն հարուստ ու հինավուրց մեր մշակույթի լավագույն ավանդները եւ արժանավոր գործերով փառք հավելեն մեր ժողովրդի պատվավոր անվանը»,- ասվում է Հայրապետական կոնդակում:

Նորին Սրբությունն իր կոնդակում անդրադառնում է նաեւ մեծարյալի հասարակական եւ մշակութային գործունեությանը` մասնավորապես նշելով. «Դուք հիմնադիրներից մեկը դարձաք Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության եւ նվիրումով ծառայեցիք ի նպաստ կուսակցության կողմից կյանքի կոչվող ազգաշեն ծրագրերի իրականացման, որոնք միտված են աստվածասեր մեր ժողովրդի բարօրությանը, Հայրենիքի եւ Սփյուռքի զորացմանը, ազգային մեր իղձերի իրականացմանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը: Ազգային մեր կյանքի շինության մեջ Ձեր գործուն մասնակցության դրսեւորումն է նաեւ Թեքեյան Մշակութային Միության գործունեությանը բերած Ձեր վաստակը` իբրեւ վարչության նախագահ: Միությունը Ձեր ղեկավարությամբ կարեւոր առաքելություն է իրականացնում Հայրենի մեր երկրում` ծառայելով հայ մշակույթի առավել զարգացմանն ու տարածմանը»:

Պարգեւաբաշխումից հետո իր սրտի խոսքն ասաց տիար Ռուբեն Միրզախանյանը: Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին մեծ պատվի արժանացնելու համար` նա անդրադարձավ Գարեգին Բ Վեհափառի 10-ամյա գահակալության շրջանում Հայ Եկեղեցու վերազարթոնքին:

«Մի քանի ամիսներ անց ազգովի պիտի տոնախմբենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 10-ամյակը. տարիներ, որոնք շատ որոշակի իմաստավորում ունեն մեր ժողովրդի կյանքում, որոնք աննախադեպ են եկեղեցաշինության տեսանկյունից: Թույլ տվեք ասել, որ եկեղեցաշինություն ասելով` մենք չենք ենթադրում միայն նոր եկեղեցիների կառուցում, վեր հառնում թե° Հայաստանում եւ թե° Սփյուռքում, այլ եկեղեցաշինություն ասելով` մենք ենթադրում ենք եւ հպարտ ենք, որ այս տարիների ընթացքում նոր որակական աճ եւ բովանդակություն ունեցավ հոգեւոր դասի նախապատրաստումը, նոր կրթօջախների ստեղծումը, որ մենք միանգամայն նոր պատկեր ունենք երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության ասպարեզներում: Եկեղեցաշինություն ասելով` մենք ենթադրում ենք այն ազգանվեր, ամենօրյա ազգօգուտ գործունեությունը, որը ծավալում է Հայ Առաքելական Եկեղեցին Հայրենիքում եւ Սփյուռքում, ծավալում գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա անմիջական ղեկավարությամբ, ամենօրյա լուրջ եւ հետեւողական գործունեությամբ»,- նշեց տիար Միրզախանյանն իր խոսքում:

Վերջում ներկաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով մեծարյալի մարդկային հատկություններին, Մայր Եկեղեցուն եւ Հայրենիքին նրա անսահման նվիրվածությանը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Ռուբեն Միրզախանյանը ոչ միայն հմուտ հասարակական-քաղաքական գործիչ է, այլ նաեւ օրինակելի ընտանիքի հայր եւ գլուխ, ով իր զավակներին դաստիարակում է հայրենասիրության ոգով: Նորին Սրբությունը մաղթեց, որ տեր եւ տիկին Միրզախանյանները ապրեն երջանիկ կյանքով եւ շարունակեն անձնվեր ծառայել ի սեր մեր ժողովրդի եւ Եկեղեցու, ինչը միշտ ավելի հարգանք եւ սեր պիտի հավելի իրենց անձերի եւ ընտանիքի հանդեպ:

Պարգեւաբաշխության ընթացքում ելույթ ունեցավ «Վերածնունդ» կամերային նվագախումբը` ղեկավարությամբ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի: Իրենց անզուգական կատարումներով հանդես եկան նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ տիար Տիգրան Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտության, մշակույթի եւ արվեստի մշակներ:

Խորագրեր

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 March, 2021 

< Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 March, 2021 

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >