Լուրեր

Ս. Պատարագ եւ հոգեհանգիստ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հարապետի մահվան 10-րդ տարելիցի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 Սեպտեմբերի, 2009 

Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առիթով մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ս. Պատարագի ընթացքում Խաժակ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով երանաշնորհ Հայրապետի լուսավոր կերպարին եւ Հովվապետության տարիներին: «Պատմական խառը ժամանակներում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Աստծո կանչին` գալով հովվելու իր հոտը իբրեւ Ամենայն Հայոց Հայրապետ, եկավ իր ծառայությունը բերելու իր ժողովրդին: Լուծը ծանր էր, սակայն հիշելով Մովսեսի պատգամն ուղղված Հեսուին, թե` քա'ջ եղիր, որովհետեւ Աստծո Հոգին քեզ հետ է, եկավ լինելու քաջ հովիվ: Ներշնչված Ս. Հոգով` շարունակեց հովվել իր հոտը, առաջնորդել դեպի Աղբյուրը Լույսի:

Համաշխարհային անձ է, համաշխարհային գիտակցություն եւ ներգործություն ունեցող անձ է Գարեգին Ա Վեհափառ Հայրապետը, ով դարձավ խանդավառող ուժ տարբեր եկեղեցիների հավատացյալների համար, տարբեր ժողովուրդների համար: Այս պահին զգում ենք հոգեւոր ներկայությունը Գարեգին Ա հանգուցյալ Հայրապետի եւ զգում ենք, որ նա ուրախ եւ երջանիկ է, որ տեսնում է մեզ բոլորիս` աշխարհական, թե հոգեւորական, համախմբված իր արժանավոր հաջորդի` Գարեգին Բ Հայոց Հայրապետի շուրջը:

Վեհափառ Հայրապետն արձանագրեց իր կտակը, վերջին խոսքերը թղթի վրա, որ ուղղված են համայն հայությանը: Նրա պատգամին հետեւելով` շարունակենք սիրել Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որովհետեւ նրա հաջողությունը հաջողությունն է Քրիստոսի առաքելության մեր ազգի կյանքից ներս, եւ կատարելով նրա կտակը` պիտի կարողանանք իսկապես զգալ մեր միասնականությունը իբրեւ Եկեղեցի եւ ժողովուրդ, եւ հաղորդակցվելով իրար հետ` պիտի կարողանանք վայելել մեր ժողովրդի ավետյաց երկիրը` ազատ ու անկախ Հայաստանը», - ասաց Սրբազան Հայրը:

Հավարտ Ս. Պատարագի Գարեգին Ա Հայրապետի շիրիմի մոտ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Արարողությունից հետո Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց աղոթքն ու խոնարհումը բերելու հոգելույս Հայոց Հայրապետի հիշատակին: Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Նորայր եպիսկոպոս Աշգյանը, Մայր Աթոռի բարերար Հայկ Դիդիզյանը եւ հոգելույս Հայրապետի եղբայր Զոհրապ Սարգիսյանը:

Խորագրեր

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021 

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...

Ավելին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >