Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի պառլամենտի
անդամ Սոֆիա Կալաձակոսին:
Ինչպես Վեհափառ Հայրապետին հայտնեց տիկ. Կալաձակոսը, առաքելության
նպատակն է օլիմպիական խաղերի նախօրեին խաղաղության եւ զինադադարի կոչ անել աշխարհի բոլոր հակամարտող երկրներին:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ստորագրեց օլիմպիական զինադադարի վերաբերյալ կոչը, որի տակ իրենց
ստորագրություններն են դրել բազմաթիվ նշանավոր անձինք, որոնց թվում նաեւ տարբեր եկեղեցիների շուրջ 50 բարձրաստիճան
հոգեւորականներ:
«Ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որ ուղղված են խաղաղության հաստատմանը:
Այս պատգամն է, որ մշտապես ու առավելաբար հնչում է նաեւ մեր եկեղեցում»,- ասաց Հայոց Հայրապետը: