|
|
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 Մարտի, 2021
Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանը նույն ջերմեռանդությամբ կշարունակի իր հետագա ծառայությունը: Իր հերթին դեսպան Յամադան շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի այն համագործակցության և զորակցության համար, որ ցուցաբերվել է հայ-ճապոնական մշակութային կապերի զորացման գործում: Դեսպանը խոսեց Հայաստանում ծառայության իր տարիների տպավորությունների, մասնավորապես հայկական մշակույթի և նրա յուրօրինակության մասին: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց այս դժվարին օրերին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:
|
 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021
Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 28 March, 2021
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021
ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021
Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...
Ավելին
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...
Ավելին
|
|
|
|
|