Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Մայր
Աթոռ Սբ. Էջմիածնի կառույցներում եւ թեմերում:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սյունյաց Թեմի
առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) խորհրդի նախագահ` շարունակելով
կատարել թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Մեկ այլ տնօրինությամբ Սեւանի Վազգենյան դպրանոցի
տեսուչ Տ. Բագրատ աբղ. Գալստանյանը նշանակվել է Տեղեկատվական Համակարգի խորհրդի նախագահ:
Տ.
Սարգիս քհն. Չոփուրյանը, Տ. Մաղաքիա քհն. Օհանյանը եւ Տ. Վաչե քհն. Հայրապետյանը ծառայության են կոչվել Նոր Նախիջեւանի եւ
Ռուսաստանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի տնօրինությամբ քահանաները իբրեւ հոգեւոր հովիվներ իրենց
ծառայությունն են բերելու Ս. Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ Աստրախանում: