Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն
ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի
ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ եւ ՌԴ նախարարները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին երկու
երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությունը` գոհունակությամբ նշելով վերջինիս արդյունավետության մասին:
Նորին Սրբությունը ուրախություն հայտնեց, որ իրավապահ մարմինների համագործակցությունը գալիս է հաստատելու այն
իրողությունը, որ դարերի փորձություն կրած հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը շարունակվում է զարգանալ նույն եղբայրության եւ
փոխհասկացողության ոգով: Ինչպես նշեց Վեհափառ Հայրապետը, այդ ոգին առկա է նաեւ Հայ եկեղեցում, որի հայրապետները եւս դարեր շարունակ
նպաստել են երկու ժողովուրդների բարեկամության կերտմանը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՌԴ
դեսպան Անատոլի Դրյուկովը եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս.
Պետրոսյանը: