Ապրիլի 24-ին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմին, որ
Մայր Աթոռ էր այցելել իր զավակների եւ թոռների հետ` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ:
Վեհափառ Հայրապետը սիրով ողջունելով հյուրերին` իր հիացմունքը հայտնեց Ժանսեմի արվեստի եւ մասնավորապես նույն օրը
Հայոց ցեղասպանության թանգարանում բացված նկարչի ցուցահանդեսի առիթով:
Հանդիպման ընթացքում Նորին
Սրբությունը նկարչին առաջարկեց ստեղծել մանուկ Փրկչին Սբ. Աստվածածնի հետ պատկերող կտավ` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու
խորանում տեղադրելու համար:
Շնորհակալություն հայտնելով պատվաբեր առաջարկի համար` մեծանուն նկարիչը
նշեց, որ չափազանց դժվար է նման նկարի ստեղծումը, սակայն ինքը կաշխատի առավելագույնն անել հաջողության հասնելու
համար: