Լուրեր

Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարին ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 10 Սեպտեմբերի, 2007 

Ռումինիայի Սիբիու քաղաքում ընթացող Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարին տարբեր Եկեղեցիների հովվապետեր հղել էին իրենց պատգամները: Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապի եւ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Վիլլիամսի ուղերձների հետ մեկտեղ մասնակիցներին ներկայացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը, որն ընթերցեց ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ ԱՄՆ-ի եկեղեցիների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Հայրապետական պատգամում մասնավորաբար ասվում է. «Համայն հայության հոգեւոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր քրիստոնեական սիրո ողջույններն ենք բերում Սիբիու քաղաքում հավաքված ժողովականներիդ` աղոթելով, որ Եվրոպական Եկեղեցիների եւ Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսների կոնֆերանսների կողմից նախաձեռնված Համաեվրոպական էկումենիկ երրորդ հավաքը, Տիրոջ զորակցությամբ արդյունավորվի նորանոր հաջողություններով Քրիստոսի Եկեղեցու միության ճանապարհին: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Տերն օրհնի եւ Իր բարի հայացքի ներքո պահի ու պահպանի համագումարը հյուրընկալող երկրի` Ռումինիայի ժողովրդին, եկեղեցիներին ու իշխանություններին` բարօր եւ պայծառ օրեր պարգեւելով նրանց:

Արդիական են Համաեվրոպական Էկումենիկ 3-րդ համագումարի օրակարգում առաջադրված խնդիրները, որոնք վերաբերում են մեր Եկեղեցիների փոխհարաբերություններին, հասարակությունների կյանքում առկա խնդիրների շուրջ Եկեղեցիների համընդհանուր ձայնին, մարդկանց եւ ընտանիքների կյանքում հոգեւոր արժեքների հիմնավորմանը, կրոնների երկխոսությանը, Եպրոպական երկրների մերձեցմանն ու միավորմանը` մշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգություն ունեցող Եվրոպական աշխարհամասում:

Արդի Մեր կյանքում սակավ չեն Եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերները: Ականատես ենք մարդկային խաղաղ փոխհարբերությունների եւ սիրո պակասին հասարակական կյանքում, քաղաքական նպատակներով հոգեւոր-բարոյական արժեքների ոտնահարման ու չարաշահման երեւույթների: Անտեսված են մարդու իրավունքները, եւ վտանգված է կրոնական ազատությունը Եվրոպական առանձին երկրներում: Բնապահպանական խնդիրներով եւ երկրագնդի կլիմայի փոփոխության աճող ահազանգով պատված է ամենքիս հոգին:

Գիտակցելով պատմությունից ժառանգած մեր տարբերություններն ու յուրահատկությունները, խնդրամատույց Տիրոջ շնորհներին շարունակելու երկխոսությունը աստվածաբանական հարցերի շուրջ, ուժ գտնենք հաշտությամբ եւ համատեղ ջանքերով դիմագրավելու Եկեղեցուն եւ ժողովուրդներին նետված մարտահրավերները, այն հավատով ու վստահությամբ, որ Մեր հասարակությունների փոխակերպման ու վերանորոգման գործում անհերքելի է Քրիստոսի լույս հավատքից ու Նրա սկզբունքներից բխող Եկեղեցիների համատեղ ձայնն ու վկայությունը:

Բարի ընթացք «Քրիստոսի լույսը շողում է բոլորի վրա» խորագիրը կրող համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարին: Մաղթում ենք, որպեսզի փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա դրված համագործակցության շնորհիվ ու Քրիստոսառաք ողջախոհությամբ լցված, լուծումներ փնտրեք Ձեր առջեւ դրված խնդիրների: Թող Տերը օրհնի եւ պտղաբեր դարձնի Ձեր բարի գործը»:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >