Մայիսի
18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չոն
Տե-Իկին (նստավայրը` Մոսկվա):
Վեհափառ Հայրապետը ողջունեց պրն. Չոն Տե-Իկի առաքելությունը
Հայաստանում, վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանի ջանքերով առավել են զարգանալու Հայաստանի անկախացումից հետո Կորեայի հետ
ձեւավոված հարաբերություններն ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ոլորտներում:
Հանդիպման
ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ եկեղեցու, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աոռ Սբ. Էջմիածնի 1700-ամյա պատմությանն ու
առաքելությանը: Պրն. դեսպանը կարեւոր նկատելով Հայ եկեղեցու դերը ժողովրդի կյանքում, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ իր երկրի
կրոնական կյանքը: Ինչպես նշեց դեսպանը, ավանդական բուդդիզմի կողքին Կորեայում ապրում են բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք կազմում են
բնակչության շուրջ 50 տոկոսը: