Լուրեր

Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու հողօրհնեքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 25 Մայիսի, 2002 

Մայիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրերի ուղեկցությամբ այցելեց Գուգարաց թեմ` կատարելու Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու հողօրհնեքը: Վեհափառ Հայրապետի շքախմբում էին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մի խումբ բարերարներ, որոնց թվում` կառուցվելիք եկեղեցու բարերարներ տեր և տիկ. Սարգիս և Հռութ Բեդևյանները, այս օրերին Մայր Աթոռում գտնվող տեր և տիկ. Չարլզ և Գրեյս Փինեճյանները, տիար Նուբար Ջեսուրյանը, տեր և տիկ. Ռոբերտ և Ջուլիետ Աբելյանները, Տ. Գառնիկ քահանա Հալաճյանը, անգլիաբնակ տեր և տիկ. Ջորջ և Դայանա Քյուրքչյանները:

Լոռու մարզի սահմանագլխին Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Վանաձորում Հայրապետական շքախմբին դիմավորեց հավատացյալների խանդավառ բազմությունը: «Հրաշափառի» երգեցողությամբ Նորին Սրբությունն առաջնորդվեց քաղաքի այն վայրը, ուր առաջիկայում վեր է հառնելու առաջնորդանիստ շքեղ եկեղեցի:

Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հողօրհնեքի արարողություն, որից հետո Նորին Սրբությունը, թեմակալ առաջնորդն ու Վեհափառ Հայրապետին ուղեկից բարերարները բահերի առաջին հարվածներով ազդարարեցին եկեղեցու կառուցման հողային աշխատանքների սկիզբը:

Հողօրհնեքի առիթով Վեհափառ Հայրապետին ու հավատացյալ ժողովրդին գոհաբանական ու երախտիքի խոսք հղեց թեմակալ առաջնորդը: Սեպուհ Սրբազանը շնորհակալանքի մասնավոր խոսք հղեց նաև տեր և տիկ. Բեդևյաններին, որոնց նյութական ու բարոյական աջակցությամբ Վանաձորում հիմնվելու է նաև Հայորդյաց տուն, առողջապահական կենտրոն և բարեգործական ճաշարան:

«1918 թ. մայիսյան այս օրերն էին, երբ Ղարաքիլիսայի ձեր հայրերն ու մայրերը կանգնած էին այստեղ հայրենյաց սրբազան մարտը մղելու, հայրենի հողը պաշտպանելու: Իսկ այսօր Աստված մեզ առաջնորդել է այստեղ մեր բարերար զավակների հետ, որպեսզի այս հողի մեջ թափված արյամբ շաղախ դարձնենք նաև մեր աղոթքն ու օրհնությունը, որպեսզի նվիրագործված այս հողի վրա վեր հառնի սրբազնասուրբ եկեղեցին հայոց, որ ինչպես այն օրերին, այնպես էլ մեր գոյության ողջ ընթացքին պահել, պահպանել ու այսուհետ էլ պիտի պահի ու պահպանի մեր բարեպաշտ ժողովրդին ու հողը հայրենին»,- հայրապետական իր խոսքը ուղղելով վանաձորցիներին ասաց Հայոց Հայրապետը, վստահությամբ, որ նոր եկեղեցու օրհնության ներքո բարեպաշտ վանաձորցին առավել ևս նախանձախնդիր կլինի հայրերի հավատքի զորացմանը:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր շքախմբով այցելեց Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոց, ուր կատարվեց դպրոցականների նկարչական ցուցահանդեսի բացում:

Այստեղից շքախումբն ուղևորվեց Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր համատեղ աղոթքից հետո, Նորին Սրբությունը ակնակուռ լանջախաչ շնորհեց Տ. Գառնիկ քահանա Հալաճյանին` ի գնահատություն Հայ եկեղեցուն բերած երկարատև ու նվիրյալ ծառայության:

Նույն օրը Հայոց Հայրապետն եղավ նաև թեմի առաջնորդարանում:

 

Խորագրեր

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 26 March, 2021 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28) -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 23 March, 2021 

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Նոր նշանակում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 22 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 20 March, 2021 

Մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և ...

Ավելին
Հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Կատարվել են նոր նշանակումներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 15 March, 2021 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 March, 2021 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 March, 2021 

< Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 March, 2021 

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >