Լուրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՊՈՔԱ ՌԱԹՈՆԻ ԵՒ ՀԱԼԻՎՈՒՏԻ (ՖԼՈՐԻՏԱ) ՄԷՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 Հոկտեմբերի, 2007 

Երկուշաբթի Հոկտեմբեր 15« 2007

Ամենայն Հայոց Հայրապետը Պոքա Ռաթոն (Ֆլորիտա) կը ժամանէ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Պոքա Ռաթոն (Ֆլորիտա) ժամանեց առաւօտեան ժամը 11:00-ին: Յետ միջօրէի ժամը 1:00-ին հանդիպում մը ունեցաւ Ս. Էջմիածնի Բարեկամներու Յանձնախումբի անդամներուն հետ: Այցելեց Ս. Դաւիթ Եկեղեցւոյ Ալեք եւ Մարի Մանուկեան Վարժարանը« ուր աշակերտները գործադրեցին կոկիկ յայտագիր մը: Իսկ ժամը 5:00-ին հանդիպում ունեցաւ երիտասարդներու հետ:

Երեկոյեան ժամը 7:00-ին` ամպհովանիի ներքեւ Ամենայն Հայոց Հայրապետը առաջնորդուեցաւ Ս. Դաւիթ Եկեղեցի« ուր տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն: Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան բարի գալուստ մաղթեց Նորին Սրբութեան« որ Իր գնահատանքը եւ ուրախութիւնը յայտնեց ցուցաբերուած ընդունելութեան համար եւ ի մէջ այլոց ըսաւ. «Մենք տեսանք սիրելիներ որ դուք եւ ձեր հայրեր առ Աստուած նոյն հաւատարմութեամբ եւ առ հայրենին նոյն սիրով ապրել եւ շէնացրեր էք ձեր կեանքը հեռաւոր Միացեալ Նահանգներուն: Վկայ` ձեր եկեղեցիները« որոնք խօսում են ձեր առ Աստուած ունեցած հաւատի մասին` որից ոչինչ կարողացել է շարժել« ոչ մի դժուարութիւն« ոչ մի նեղութիւն« ոչ մի ցաւ ու տառապանք: Քրիստոսով դուք յաղթանակել էք« Քրիստոսով դուք կառուցել էք« շէնացրել ազգային եւ հոգեւոր ձեր կեանքը: Ձեր հաւատքի բարի պտուղներն են այն ամէնը` ինչ որ տեսանք Հովուապետական մեր այցելութեան ընթացքին Միացեալ Նահանգների իւրաքանչիւր ծուխ: Քիչ առաջ մենք եղանք Ալեք եւ Մարի Մանուկեան դպրոցում« եւ այնտեղ Մենք տեսանք Մեր նորահաս գանձերին« մեր բողբոջ գանձերին« ձեր զաւակները` որոնք եւ ձեր գանձերն են« ձեր սիրոյ ու գուրգուրանքի առարկան. եւ այդ գանձերը ձեր խնամքով« ձեր կրթութեամբ ու դաստիարակութեամբ« պիտի դառնան ազգի յաւերժական գանձեր« անկորնչելի գանձեր` մեր Հայրենիքի եւ մեր երկնաւոր հօր համար« Ով առանձնայատուկ շնորհ ունեցաւ մեր ազգի համար« Արարատի վրայ հանգեչրեց Նոյեան Տապանը` որտեղից երկրորդ անգամ ծնունդ առաւ մարդկութիւնը: Աստուած շնորհ առեց որ իր Միածին Որդին երկրորդ անգամ աշխարհ իջնի Հայոց երկրում` մեզ պարգեւելով Մայր Աթոռ Ս. Էջմիածինը»:

Յաւարտ արարողութեան` ընդունելութիւն մը տեղի ունեցաւ եկեղեցւոյ Մարտիկեան սրահին մէջ` մասնակցութեամբ եկեղեցական եւ քաղաքական անձնաւորութիւններու:

Երեքշաբթի Հոկտեմբեր 16« 2007

Այցելութիւն Աթէնքի եւ Յունաստանի Արքեպիսկոպոսին

Առաւօտեան ժամը 10:00-ին` Ամենայն Հայոց Սրբազանագոյն Կաթողիկոսը եւ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան այցելեցին Աթէնքի եւ համայն Յունաստանի Արքեպիսկոպոս Ամեն. Տ. Քրիսթոտուլոսի« որ վիրաբուժական լուրջ գործութեան ենթարկուելէ ետք` հանգիստի շրջան մը կանցընէր անձնական տան մը մէջ:

Նորին Սրբութիւնը փափաքեցաւ անձամբ այցելել Ամեն. Տ. Քրիսթոտուլոս Արքեպիսկոպոսին եւ ապաքինման Իր մաղթանքները ներկայացնել: Տ. Քրիսթոտուլոս Արքեպիսկոպոսը մեծապէս զգածուած Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելութենէն` իր շնորհակալութիւնը յայտնեց որ Նորին Սրբութիւնը Իր ծանրաբեռնուած այցելութիւններու ընթացքին ժամանակ տրամադրած էր հանդիպելու իրեն եւ աղօթելու իրեն համար: Այս այցելութեան ներկայ էին նաեւ Թամփայի Յոյն Ընդհանուր Հիւպատոսը` Անտրէաս Փիչարիս« Յոյն Ուղղափառ Եկեղեցիէն երկու եպիսկոպոսներ« Արքեպիսկոպոսի դիւանապետը եւ օգնականները:

Ամենայն Հայոց Հայրապետը ըսաւ որ Յունաստանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւնը ունեցող պատմութիւնն ու փոխադարձ յարգանքը մեծ նշանակութիւն ունին Իրեն համար: Անոնք միասնաբար յիշեցին 2006 թուականի իրենց հանդիպումը Իսթանպուլի մէջ` հրաւէրովը Յոյն Ուղղափառ Եկեղեցւոյ Տիեզերական Պատրիարք Պարթոլիմիու Ա.ի եւ Կ. Պոլսոյ Աթոռի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Մեսրոպ Արք. Մութաֆեանի:

Որպէս եղբայրական զգացումներու արտայայտութիւն` Հայոց Հայրապետը Արքեպիսկոպոսին նուիրեց հայկական խաչ մը եւ անոնք միասնաբար աղօթեցին Յունարէն եւ Հայերէն լեզուներով: Իսկ Տ. Քրիսթոտուլոս Արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Հայրապետին նուիրեց արծաթեայ պնակ մը եւ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանին` սրբանկար մը:

Ամեն. Տ. Քրիսթոտուլոս Արքեպիսկոպոս իր ուրախութիւնը յայտնեց որ Ամերիկայի Ներկայացուցիչներու Տան Արտաքին Յարաբերութեանց Յանձնաժողովը Հայկական ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը ընդունած է:

Ամենայն Հայոց Հայրապետը ըսաւ որ քիչ ետք պիտի այցելէ Հալիվուտի (Ֆլորիտա) Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցին« ուր ներկայ գտնուող հաւատացեալներուն հետ պիտի աղօթէ Արքեպիսկոպոսի ապաքինման եւ կատարեալ առողջութեան համար:

Յունաստանի եւ Հայաստանի կապերը շատ զօրաւոր են թէ զգացական եւ թէ պատմական տեսակէտէ: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռոպէրթ Քոչարեանի հրաւէրով` Յունաստանի Հանրապետութեան նախագահ Քարոլոս Փափուլիսը եւ իր ազնիւ Տիկինը երեք օրուան այցելութեամբ 2007 թուականի Յունիս ամսուան ընթացքին Հայաստան գտնուեցան: 2000 թուականին ալ Հայաստանի Հանրապետութեան նախագահը Յունաստան հրաւիրուած էր:

Այցելութիւն Հալիվուտի (Ֆլորիտա) Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ

Առաւօտեան ժամը 11:00-ին` Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Հալիվուտի Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցին« ուր օրհնութիւնը կատարեց Խաչքարի: Ապա` կէսօրուան ճաշ սպասարկուեցաւ Եկեղեցւոյ սրահին մէջ` ի ներկայութեան Նորին Սրբութեան եւ Իր շքախումբին« Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի անդամներուն« թեմական պատուիրակներուն եւ Հովուապետական Այցելութեան Յանձնախումբի անդամներուն:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >