Լուրեր

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԷՅՆԹ ՓԻԹԸՐԶՊՈՒՐԿԻ (ՖԼՈՐԻՏԱ) ՄԷՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 18 Հոկտեմբերի, 2007 

Շաբաթ Հոկտեմբեր 13« 2007

Դռնբացէքի արարողութիւն Սէյնթ Փիթըրզպուրկի Ս. Յակոբ Եկեղեցւոյ

Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Սէյնթ Փիթըրզպուրկ ժամանեց Շաբաթ Հոկտեմբեր 13« յետ միջօրէի ժամը 4:00-ին: Նորին Սրբութիւնը դիմաւորելու եկած էին շրջանի հոգեւորականները« Ս. Յակոբ Եկեղեցւոյ ծխական Խորհուրդի անդամներ« դպրոցական աշակերտներ եւ հաւատացեալներ: Վեհափառ Հայրապետը ողջունեց ներկաները եւ կատարեց աղ ու հացի օրհնութիւնը:

Երեկոյեան ժամը 7:30-ին` ի ներկայութեան հիւր եկեղեցականներու եւ հոծ թիւով հաւատացեալներու Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց նորակառոյց Ս. Յակոբ Եկեղեցւոյ դռնբացէքի արարողութիւնը« որուն աւարտին եկեղեցական դասն ու հաւատացեալներ մուտք գործեցին եկեղեցի:

Նորին Սրբութիւնը եւ եպիսկոպոսներ տեղ գրաւեցին Ս. Խորանին վրայ« ուրկէ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ի մէջ այլոց ըսաւ. «Այսօր մենք ականատես կըլլանք հրաշքի մը իրագործման: Իրապէս հրաշք մըն է« որովհետեւ տասը ամիս առաջ այս եկեղեցիին վայրը գեղեցիկ հողի շերտ մըն էր` գնուած տեսլապաշտ ծխականներու կողմէ` ապագային եկեղեցի մը կառուցելու մտադրութեամբ: Աստուծոյ հաւատքը իրենց սրտերուն մէջ` ծուխի հաւատաւոր եւ նուիրեալ անդամները ամէն զոհողութիւն յանձն առնելով տասը կարճատեւ ամիսներու ընթացքին կառուցին այս գեղեցիկ եկեղեցին« որուն դռնբացէքի արարողութիւնը կատարեց Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսը»:

Ի պատասխան Առաջնորդ Սրբազան Հօր խօսքին` Նորին Սրբութիւնը ըսաւ. «Այս օրը պատրաստուած է մեզ համար Տիրոջ կողմից. եկէք ցնծանք« ուրախանանք այս օրը: Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր« հովուապետական Մեր երկրորդ այցն ենք կատարում Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմին: Եկել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնից« եկել ենք որպէս զի այս օրը« աստուածապարգեւ այս օրը« կատարեալ լինի մեր ուրախութիւնը. Հայրապետ եւ հաւատացեալ հօտ« եպիսկոպոսներ« հոգեւորականներ միասին աղօթքով բանանք դռները նորակառոյց այս եկեղեցու« որ Աստուծոյ պարգեւն է Մեր զաւակներին` Ֆլորիտայ Սէյնթ Փիթըրզպուրկում ապրող: Փառք եւ գոհութիւն Աստուծոյ` որ վերազարթօնքի նոր դար է բացել Մեր ժողովուրդի համար»:

Արարողութեան աւարտին` բոլոր ներկաները հաւաքուեցան եկեղեցւոյ սրահը« ուր ընդունելութիւն տեղի ունեցաւ եւ հաւատացեալները առիթը ունեցան մօտենալու Ամենայն Հայոց Հայրապետին« Անոր Աջը համբուելու եւ օրհնութիւնները ստանալու:

Կիրակի Հոկտեմբեր 14« 2007

Ամենայն Հայոց Հայրապետը օծեց նորակառոյց Ս. Յակոբ Եկեղեցին

Սէյնթ Փիթըրզպուրկի եւ շրջակայի Հայ հաւատացեալներուն համար պատմական եւ յիշատակելի երկրորդ օրը սկսաւ Կիրակի Հոկտեմբեր 14« առաւօտեան ժամը 10:30-ին« երբ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսը Իր շքախումբով ժամանեց եւ կատարեց նորակառոյց Ս. Յակոբ Եկեղեցւոյ օծումը: Յոգնախուռն բազմութիւն մը գրաւած էր եկեղեցւոյ նստարանները. ներկայ էին նաեւ Հայաստանի եւ ամերիկեան բանակներուն մէջ սպասարկող Հայ զինուորականներ: Պահը խորհրդաւոր էր` երբ Նորին Սրբութիւնը շարականներու երգեցողութեան ներքեւ կը կատարէր օծումը« որուն յաջորդեց Հայրապետական Ս. Պատարագի մատուցումը առընթերակայութեամբ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի եւ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեանի« որոնք իրենց կարգին օծեցին եկեղեցւոյ պատերուն զետեղուած խաչերը: Երգեցողութիւնը կատարեց եկեղեցւոյ դպրաց դասը` ղեկավարութեամբ յատկապէս Նիու Եորքէն ժամանած եւ Ս. Վարդան Մայր Տաճարի դպրապետ խմբավար Խորէն Մէյխանէճեանի:

Ս. Պատարագի աւարտին` Ամենայն Հայոց Հայրապետը նորաօծ եկեղեցւոյ նուիրեց սկիհ մը« եւ Հայրապետական սրբատառ Կոնդակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ շքաշնան շնորհեց Ս. Յակոբ Եկեղեցւոյ գլխաւոր կնքահայր Տիար Կրեկըրի Էքիզեանի:

Երբ Նորին Սրբութիւնը եկեղեցիէն դուրս ելաւ` ճերմակ առաւնիներ արձակուեցան դէպի երկինք` ցնծութեան եւ ուրախութեան ի նշան:

Հանդիսաւոր ճաշկերոյթ

Յետ միջօրէի ժամը 3:00-ին շքեղ սրահի մը մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ճաշկերոյթ« որուն ընթացքին խօսք առին Ս. Յակոբ Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Արսէն Պայանտըրեան եւ Կրեկըրի Էքիզեան եւ իր սրտի խօսքը ըսաւ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան: Վեհափառ Հայրապետը ըսաւ որ եկեղեցին կը կառուցենք նախ փառք տալու համար Աստուծոյ« Անոր օրհնութիւնները ստանալու« պահելու Անոր պատուիրանները եւ հետեւելու անոնց« եւ երկրորդ` եկեղեցւոյ միջոցաւ պահելու մեր ազգային ինքնութիւնը:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >