Լուրեր

Ամենայն Հայոց Հայրապետը Նիւ Օրլինզ կը ժամանէ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 19 Հոկտեմբերի, 2007 

Յետ միջօրէի ժամը 5:00-ին` Նորին Սրբութիւնը Իր շքախումբով Նիւ Օրլինզի օդանաւակայանը ժամանեց` ուր Նորին Սրբութիւնը դիմաւորելու եկած էին տեղւոյն համայնքի անդամները եւ Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան ներկայացուցիչներ:

Նիւ Օրլինզի մէջ կայք հաստատած են սակաւաթիւ հայեր` որոնք համախմբուած են եւ մէկ ընտանիք կազմած:

Աւանդական աղ ու հացի օրհնութենէն ետք` շքախումբը ներկայ գտնուեցաւ ընդունելութեան մը` տրուած Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան կողմէ Շերաթոն Պանդոկին մէջ:

Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացուց Ամենայն Հայոց Հայրապետը« որ իր խօսքին մէջ ըսաւ. «Փառք եւ գոհութիւն ենք յայտնում երկնաւոր մեր Տիրոջը` որ հասարակական մեր կեանքում գոյութիւն ունեն այսպիսի բարեսիրական կազմակերպութիւններ« ինչպէս Հապիթսթ Ֆոր Հիւմանիթի կազմակերպութիւնը« որ Քրիստոսի պատուիրաններն ու պատգամները գործնականօրէն կեանքի մէջ են ներառնում` իրականանցնելով ոչ միայն աջակցութիւն եւ օգնութիւն կարիքաւորներին` այլ նաեւ կամուրջներ հաստատելով տարբեր ազգութիւնների մարդկանց միջեւ»: Խօսք առին նաեւ Եկեղեցիներու Յարաբերութեանց Գրասենեակի տնօրէն Տ. Րիֆաթ Զաքի եւ Միշիկընի Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան նախագահ Հայր Քէն Պէնսըն: Անոնք արտայայտուեցան Հապիթաթի կատարած գործունէութեանց մասին եւ ուրախութիւն յայտնեցին որ քանի մը տարի առաջ Հապիթաթի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեւ համագործակցութիւն տեղի ունեցած է եւ Հապիթաթը« որպէս «Գարեգին Բ. ծրագիր»« սկսած է տարին 35-40 տուներ կառուցանել Հայաստանի մէջ եւ յոյս յայտնուեցաւ որ յաջորդ տարիներուն պիտի կրկնապատկուի այդ թիւը: Այդ տուները կը կառուցուին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի անունով« ինչպէս որ Ամերիկայի մէջ տուները կը կառուցուին Միացեալ Նահանգաց նախկին Նախագահ Ճիմի Քարթըրի անունով:

Չորեքշաբթի Հոկտեմբեր 17« 2007

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իր բաժինը բերաւ նոր կառուցուող տունի աշխատանքին

Առաւօտեան ժամը 10:00-ին` Նորին Սրբութիւնը եւ Իր շքախումբը այցելեցին Նիւ Օրլինզի «Երաժիշտներու Աւան»ը« ուր նոր տուն մը կը կառուցուէր Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան կողմէ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ներկայ հոգեւորականները իրենց բաժինը բերելով կառուցման աշխատանքին` սկսան ներկել տան պատերը: Աշխատանքի աւարտին` Հայոց Հայրապետը Իր խորին գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց Հապիթաթ Ֆոր Հիւմանիթի Կազմակերպութեան` անոր կատարած մարդասիրական եւ բարեսիրական գործունէութեանց համար:

Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ լրագրողներու հետ եւ պատասխանեց անոնց ներկայացուցած հարցումներուն:

Ապա` վրանի մը ներքեւ հիւրասիրութիւն տեղի ունեցաւ:

Նորին Սրբութիւնը Պաթոն Ռուժ կը ժամանէ

Նոյն օրը« յետ միջօրէի ժամը 6:00-ին` Նորին Սրբութիւնը եւ Իր շքախումբը ժամանեցին Պաթոն Ռուժ« ուր դիմաւորուեցան տեղւոյն Ս. Կարապետ Եկեղեցւոյ ներկայացուցիչներուն կողմէ: Աղ ու հացի օրհնութենէն ետք« Հրաշափառի արարողութիւն տեղի ունեցաւ Ս. Կարապետ Եկեղեցւոյ մէջ« ուր Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետին« որ Իր գնահատութեան եւ բարեմաղթութեան խօսքը արտասանեց: Արարողութենէն ետք` Նորին Սրբութիւնը օրհնեց եկեղեցւոյ կից հայկական գերեզմանատունը:

Երեկոյեան ժամը 7:30-ին` Ս. Կարապետ Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն« որուն ընթացքին ներկաները մօտենալով Ամենայն Հայոց Հայրապետին Անոր Աջը համբուրեցին եւ ստացան Հայրապետական օրհնութիւններ:

Խորագրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 07 April, 2021 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Ավագ շաբաթվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 06 April, 2021 

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հին ...

Ավելին
Այց Եռաբլուր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 05 April, 2021 

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափա ...

Ավելին
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հ ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 04 April, 2021 

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ ...

Ավելին
Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 01 April, 2021 

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամեն ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 March, 2021 

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 30 March, 2021 

Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 29 March, 2021 

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուր ...

Ավելին
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  Հաջորդ >